Մտքաքաղ Տիարի գրերից

20180923_084518

«Վերնագիրը վերջում»  Ազգային կրթությունը ազգային հոգին է: Հանրակրթական դպրոցը ազգի, հանրապետության այսօրը և վաղը որոշող կարևորագույն օղակն է և չի կարող հոգ չտանել ազգային լեզվի և պատմության, ժողովրդական մշակույթի առավել արժեքավոր կողմերի զարգացման մասին:

20180923_084715

«Դիրեկտո՞ր, թե՞ կարգադրիչ. կամ՝ թույլ տվեք անկեղծ լինել»  «Լավ ուսուցիչն ամենից առաջ նա է, որ սիրում է երեխաներին, ուրախություն է գտնում նրանց հետ շմփան մեջ, հավատում, որ յուրաքնաչյուր երեխա կարող է լավ մարդ դառնալ…Լավ ուսուցիչ է նա, ով լավ է տիրապետում այն գիտությանը, որի վրա կառուցված է նրա կողմից դասավանդվող առարկան, սիրահարված է նրան, գիտե հոգեբանություն և մանկավարժություն և զգում է, որ առանց տիրապետելու դաստիարակության գիտությանը՝ անհնարին է աշխատել երեխայի հետ»:

20180923_082819

 

«Դպրոցը սկսվում է» Այսօր մեծ զոհողություններ երեխաների համար պետք չեն: Դրա փոխարեն, ամենից առաջ, մեր երեխաներին պետք է հատկացնել մեր այսօրվա ունեցածի ամենալավը՝ անհրաժեշտ չափով:

«Արձագանքում եմ արձագանքներին»   Ուսումնական առարկաները ոչ թե նպատակ են, այլ միջոց: Ոչ թե աշխակերտը գոյություն ունի դրանց համար, այլ դրանք են սովորողին ծառայում: Պետությունը ուսուցչի պաշտոնը ստեղծում է երեխաների ուսուցման համար և ոչ թե ուսուցիչների համար: Ով ցանկանում է այդպիսի պաշտոն ստանալ, նա պետք է իր վրա նայի որպես նպատակին հասնելու միջոց: Մեզ թվում է, թե դպրոցը, երեխաները ստեղծված են, որ մենք աշխատանք ունենանք, որ մենք կրթենք ու դաստիարակենք․․․

«Որպես սկիզբ»  Մեր կրթօջախի իդեալը ամբողջական անհատն է՝ ինքնակատարելագործման անընդհատ մղումով, պատասխանատվության բարձր զգացումով, ինքնուրույն մտածող ու գործող քաղաքացին, որն իր ազգի մշակույթի կրողն է, օրինական ժառանգորդն ու տարածողը:

«Դպրոցը պիտի վերածվի դպրանոցի»  Մեզանում լռություն է ու խաղաղություն, չեն շտապում, մեր կրթական գործին ու մեր դպրոցին բարեփոխման շունչը չի կպել: Մենք դեռ շարունակում ենք Երևան քաղաքի այսինչ դպրոցի հետ՝ մոռանալով, որ այսօրվա հայոց դպրոցը շա՜տ է հետ մնում միութենական առաջավոր դպրոցից, իսկ այդ առաջավոր կոչվածն էլ այնքա՜ն հեռու է աշխարհի լավագույն դպրոցներից․․․

«Արատեսը՝ կենդանի Գլաձոր»  «Անուշացնել է պետք կրթությունը, որպեսզի բոլոր մանուկները սիրով գան դպրոց: Ազգովին ոտքի կանգնեցնենք մեր նոր ավանդական հայոց դպրոցը, որ ինչպես միջնադարի մեծ դպիրները՝ դիմավորենք յուրաքանչյուր ծնողի այսպես. «Թող մեզ քո երեխային, այսուհետև նրա կյանքի համար մենք ենք երաշխավոր»:

«Ազգային կրթությունը անձի կրթվածության չափանիշ» գրից․ Հայաստանն ինքնուրույն պիտի տնօրինի իր ժողովրդի կրթության ողջ գործը՝ սկսած կրթական կառուցվածքների, հայեցակետերի մշակումից, վերջացրած ծրագրերի և դասագրքերի կազմումից: Հայոց դպրոցի դասագրքերն ու ծրագրերը ամբողջությամբ պիտի կազմվեն Հայաստանում կամ հայկական սփյուռքում՝ հայերեն, հազվագյուտ դեպքում՝ բնագիտական առարկաների լավագույն դասագրքերը կարելի է թարգմանել այլ լեզվից:

«Ո՞րն է մեր ճանապարհը»  Հրաշալի ժամանակներում ենք ապրում, անձի ու ազգի ազատագրման ժամանակակից ու մասնակից, մենք ազգային պետականության հաստատման գործընթացի զինվոր, պիտի զինվորի համեստությամբ ու նվիրվածությամբ կատարենք մեր ամենօրյա գործը:

Բերնեն ականջ շատ կարճ է, խոսքեն գործ` շատ երկար: Ճանապարհ կա անցնելու, ճանապարհ:

Աշոտ Բլեյան

«Արեւի նման նայեցեք աշխարհին»  Այսօր, երբ յոթանասնամյա խորհրդային բռնատիրությանից հետո, պատմության անխուսափելի թելադրանքով «մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից և ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են։ Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։ Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում։
Այդպես պիտի լիներ մարդը, ևս առավել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է։
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան։ Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանության է անում։
Դերասանությանը գեղեցիկ է բեմի վրա, որ խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր տարում են»։

«Մեր պարտքը առ մեր լեզուն»  Մայրենի լեզվի նկատմամբ պարտքերի հատուցումը սկսում ենք դպրոցից, պետականորեն վերանայելով մեր ազգային հոգևոր կյանքի ամենամեծ ամոթն ու այլանդակությունը՝ Հայաստանում հայ երեխային ռուսական կրթություն տվող դպրոցները:

«Մեզ ամենից շատ ոգի է հարկավոր»  Ծնողներն, ուսուցիչներն ու մանուկները ինձ հեշտ կհասկանան: Մենք ուզում ենք ու այսպիսին կդարձնենք մեր դպրոցը. անկրկնելի, ամենալավը, ամենաանսովորը, ամենա-ամենա…Մեր դպրոցի փորձարարականի իրավիճակը մեզ համար ամենից առաջ ուսումնադաստիարակչական պրոցեսի կատարելագործման սեփական ուղիների մշակման երջանիկ հնարավորություն է, դպրոցի վերակառուցման արդի փուլում գործունեության անհրաժեշտ պատասխանատու ազատության իրավունք:

«Երեխան խաղալով պարզապես մեծանում է»  «Այո, թատրոնը որպես խաղ: Իսկական, կենդանի, մեծ խաղ: Խաղ, որը զարգացնում է: Խաղալով երեխան ճանաչում է աշխարհը: Այլափոխելով ու կերպարանափոխելով այս աշխարհը սարքել իրենը՝ հարազատ ու ճանաչելի: Խաղալով երեխան պարզապես մեծանում է»:

«ՆՈՐ ԽՈՍՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ»  Իմ պետության մեջ կա մի պաշտամունք` արարչագործությունը` համերաշխ ստեղծական աշխատանքը։ Այս սկզբունքներով մենք փորձում ենք կերտել մեր կրթական աշխարհը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, և ուզում ենք, որ նա ոչ թե լինի օազիս, այլ լինի բազում պարտեզներից մեկը։

«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»  «Հակաբռնությունը պետք է միավորի բոլորիս և ապահովի իրավունքի Հայաստանի շուտափույթ հաստատումը: Դա պետք է արվի սիրով, համբերատար, խաղաղ, կարգապահ-բարեխիղճ: Սա ազատության համար պայքարի՝ Գանդիների բերած մեթոդն է, երբ ձերբակալությունը, հալածանքը  ոչ թե կասեցնում են հասարակական կամքը, այլ բազմապատկում հաստատությունը և պայքարողների թիվը: Ոստիկանության բաժին, վարչական կամ այլ դատարան, քննչական մեկուսարան գնալը, քաղաքական զբոսանքը թե հակաբռնությամբ պայքարի այլ դրսևորում, պետք է դիտենք իբրև քաղաքացու հարկադիր աշխատանք և բարեխղճորեն կատարենք…»:

«Կրկին Բլեյանի մասին»․ Ես շատ եմ ցավում ու սրտանց ափսոսում եմ, որ այդ եռանդուն, խորը գիտելիքներով օժտված, դպրոցավարության գերազանց գիտակ ու նպատակասլաց գործչին հնարավորություն չընձեռվեց երկար ղեկավարել կրթական համակարգը՝ ի շահ հայ դպրության և մանուկների:

Վլադիմիր Ջաղինյան
08.02.2006

«Ստեղծագործ մարդն է ստեղծում բաց հասարակություն» ․«Այո, մեր ներկան փախչում է մեր տակից, հայրենիքից փախչում է, և որպեսզի դա չլինի, պետք է հաստատվի կապը երեխայի, սովորողի և հայրենիքի բոլոր տեսակի դրսևորումների հետ՝ բակի, բնակարանի, բիզնեսի, գործի, ուսման։ Մարդն ամեն օր պետք է խնամքի մեջ լինի։ Եթե խնամում ես, կապեր են առաջանում, դառնում է քոնը, իսկ եթե քոնն է, ինչպե՞ս չես խնամի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնամելուց է դառնում քոնը:

«Յուրաքանչյուրիս պարտականությունը առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը» գրից․ Ասում են, աջ ու ձախ լսվում է՝ հոգնել եմ…։ Իհարկե, այսպիսի կյանքից՝ չապրելուց, վաղուց կարելի էր հոգնել։ Արձանագրենք, որ հասարակությունը հոգնել է սրանից։ Վերջապես։ Իսկ սրա հաղթահարման միակ ձևը, կներեք՝ յուրաքանչյուրիս պարտականությունը, առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը, կարիքավորի կողքին լինելը, անհատական ու հասարակական բարօրություն հաստատելը, ազատ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական Հայաստանի ու հայաստանյան բաց հասարակության կառուցումը»։

«Հայրենապատում» ․Իրենց մանկավարժական անկախությունը հետևողական պաշտպանող և մանկավարժական-մասնագիտական-քաղաքացիական գործունեությամբ շարունակ դրսևորվող մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչներ են իմ ժամանակի հերոսները։

«Անձնապատում»․ Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։
Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…․

Հ. Թումանյան «Հոգեհանգիստ»  

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…

«Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը»․ Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը: Մի կյանք է, ափսոս չէ՞ ապրել՝ ձևացնելով… Ինչի՞ համար…Անմիջական, կենդանի, սպոնտան (ինքնաբուխ), ոգեղեն. ազատ՝ խոսքի, գործողության մեջ, ի՞նչ է, այս ամենը խանգարում են կիրթ հանդես գալուն, խո՞րթ ոճ են… Ոճը՝ ինքը մարդն է, արհեստականությունը վարագուրում է անհատականությունը, մարդուն դարձնում անհոգի, դատարկում ոգեղենությունից:

«Ազգային կրթություն կոչվածը»․ Իհարկե՛: Խաղահրապարակների հայտարարված մեկնարկը ընդամենը սկիզբ համարեք. դրանց գործիքավորումը, հանդերձավորումը և՛ միտք է պահանջում, և՛ կենդանի մարդու մանկավարժության յուրահատուկ-էժան նյութականացում… Բացօթյա մարզանք-խաղերը պիտի օր առաջ դառնան մեր առօրյան: Լսե՛ք, անպայման անվտանգ, զգուշությունը խելքի հատկանիշ է, ինչպես խիզախությունը: Խիզախ և զգույշ՝ միասին:

«Ճարտարապետը, իշխանավորը, քաղաքացին»․ Երբ շինականը, որն իր քրտինքով 30 տարի առաջ Երևան քաղաքի սրտի մեջ քառուքռը հարթել ու ստեղծել էր «Օղակաձև» կոչվող այգին, ավերեց այդ այգին ու տեղը բետոնեց, տեսակ-տեսակ ուտուշ-խմուշի աղմկոտ հաստատություններ հիմնեց, երբ շինականները, ում հայրերն իրենց շալակով քար էին կրել Ալ. Թամանյանի հանճարով երկնած նոր Երևանը կառուցելու համար․․․

«Հայրենի երգն ես դու մեր՝ վերադարձած հայրենիք »․  Ներառումը, խմբով հանդես գալը միակ լուծումն է և՛ հարթակի վրա, և՛ հրապարակում: Ես այս մասին էի խոսում-մտածում Ազատության հրապարակում: Աշխատանք, որ պիտի արվի բարեխիղճ, անհատական-խմբային մակարդակում… Այստեղ է իմ շահը՝ որպես քաղաքացի Աշոտ Բլեյան…

«Գլխավորի մասին»․ Այո, ստեղծական աշխատանքը՝ սովորողի և ուսուցչի, որպես հետազոտողներ՝ այս նոր գործընկերությունն անընդհատ է, 24 ժամ, անսահման, յուրաքանչյուր վայրում և պահի, տանը, փողոցում, թե դպրոցում: Հեշտ է կրթակարգով որպես նորմատիվ կոչ սովորողին և ուսուցչին առաջադրել հետազոտելու և ստեղծագործելու ընդհանրական պահանջերը:

«ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԼԵԶՈՒ, ՄԻ ԴՊՐՈՑ…»   Կարծում եմ, անհրաժեշտ է, որ իմանանք, թե մեր երեխաների քանի՞ տոկոսն է չուզենալով դպրոց գնում կամ ինչո՞ւ է դպրոց գնում, ի՞նչ են մտածում ուսուցիչները հասարակության մեջ իրենց վիճակի ու աշխատանքի մասին, ի՞նչ չափով են ծնողները վստահում դպրոցին ու ուսուցչին և այլն, և այլն. էլ չեմ ասում՝ շատ բան կտային մեզ այս կարգի ուսումնասիրություններն ըստ առանձին շրջանների, դպրոցների ու տարիքային խմբերի: Ցավոք, մենք այսպիսի թվեր չունենք մեր ձեռքի տակ, ուստի ստիպված եմ, ձեր թույլտվությամբ, որպես փաստ արձանագրել բոլորիս համար ակնհայտը. հանրապետության դպրոցական կրթության համակարգում վիճակը խիստ անհանգստացնող է: Ավելի շոշափելի ու տեսանելի թե կուզեք՝ կարդացեք:

«Կրթահամալիրի տնօրենի կոչը» Ես երևանցի եմ, ինչպես իմ ընտանիքը, դուք. ու ես ասում եմ՝ աչքներս լո՜ւյս, քաղաք, տոնական կիրակի: Դուրս գանք փողոց, օրվա մի ժամի լինենք միասին մեր Երևանում, իսկ իմ՝ տոնի առիթով առաջարկած ուսումնական նախագծերը,«Երևանը բլուրներից», «Արարատին, Արագածին նայող դիտակներ»«Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» հենց դրանով էլ ուսումնական են, որ շարունակական են, անընդհատ, պարբերական:

«Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում»

«Այսպիսով` ազատությունը միակ միջոցն է, որը միշտ տանում է բնավորության, մտքի, զգացմունքների առավել ամբողջական զարգացմանը և դաստիարակին հնարավորություն է տալիս հանգիստ հետևելու աճի «հրաշքին»:

Ազատությունը մեր վրայից հանում է ձևական պատասխանատվության և վտանգավոր պատրանքների ծանրությունը: Վա՜յ մեզ, եթե մեզ պատասխանատու ենք համարում փաստերի համար, որ մեզ չեն վերաբերում, կամ, երևակայում ենք, թե կարող ենք ստեղծել այն, ինչը մեզանից անկախ է ստեղծվում»:

«Ընտրությունը պիտի լինի սովորական բան»  Քաղաքացին, ընտրողը, որ ձևավորում են քաղաքացիական հասարակություն, կարող են հիասթափված լինել իրենք իրենցից, բայց այդ հիասթափությունը շատ կարճ պետք է տևի: Քաղաքացիական հասարակության հիմքում քաղաքացին է.քաղաքացի՛,  լսեցի՞ր, հիմքում դու ես՝ քո և այլոց իրավունքներով և ազատություններով, դրանց անընդհատ  պաշտպանության քո պարտականությամբ: Հիասթափվում ես, որ ի՞նչ անես, բա քո գործն ո՞վ անի:

«Առաջին կրթիչն ընտանիքն է»Ես իմ օրագրում շարունակ հաստատում եմ պնդումը, որ առաջին կրթիչը Դավթի ընտանիքն է՝ ես ու Արմինեն՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության… նաև թվաբանության… երկրագործության 1-ին ուսուցիչները… Իհարկե, նաև բնավորության, մարդասիրության…

 

 

1 thought on “Մտքաքաղ Տիարի գրերից

  1. Ծանուցում՝ Տիարի օրագիրը որպես իմ ընթերցարան | Թատրոնի ուսումնական բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s