Դիպլոմային նախագիծ․«Պարտիզապուրակային շինարարություն»

20190617_123819Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

«Պարտիզապուրակային շինարարություն» մասնագիտություն

Թեմա՝ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

«Պարտիզապուրակային շինարարություն» մասնագիտություն

Թեմա՝ «Դեղին ու վարդագույն միմոզայի և սպիտակ այլանդրի ծաղկազարդ պուրակներ»

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Ուսանողներ՝ Ռիմա Քեքեջյան

ՄԻՄՈԶԱՅԻ ՊՈՒՐԱԿ

 

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. «Տաք թումբ» նախագիծը  օրգանական հումուսի ստացման միջոց
  3. Ի՞նչ է պուրակը
  4. Ջերմոց լաբորատորիան՝ որպես տնկարան
  5. Պուրակի բույսեր՝
  • քրիզանթեմ(ոսկեծաղիկ)
  • Գայլարդիա()
  • Գացանիա()
  • Միմոզա(պատկառուկ) «Լիրիկա»
  • Դեղին միմոզա(պատկառուկ)
  • Այլանդր(դափնեվարդ)

 

1.Ներածություն

Այս դիպլոմային նախագծի պաշտպանությունը նկարագիր է 10 ամսվա կատարված աշխատանքի, որի ընթացքում ես ձեռք եմ բերել մի շարք տեխնոլոգիական կարողություններ՝ բույսերի բազմացման խնամքի, պահպանման: Թեման  շատ հոգեհարազատ է, քանի որ շատ հետաքրքիր դիզայներական լուծում է լանդշաֆտային այգեգործության բնագավառում: Կրթահամալիրին շրջապատող կանաչ տարածքների մեջ ծաղկած միջամտությունը պակասում է և ոչ միայն կրթահամալիրի, այլ մայրաքաղաքի և այլ քաղաքների շրջակա միջավայրում: Ամեն անգամ հանդիպելով աչք շոյող ծաղկային օազիսներ ցանկություն է առաջանում լինել մասնակից նման օազիսների ստեղծմանը և սովորելով պարտեզապուրակային գործ մասնագիտության «Այգեպան» բաժնում:  Ինձ հնարավորություն ընձեռնվեց կատարել իմ երազանքը և ստեղծել այս հրաշալի ծաղկած պուրակները, իսկ ձեռք բերած փորձը սիրով կփոխանցենք մեր սաներին:
Ուզում եմ կարևորել նաև «Տաք թումբ» նախագիծը, որը հնարավորություն է տալիս սեփական միջոցներով ստանալ պարարտանյութ բնական հումքից:  Զարգացնել սովորողների բնազարգացման գիտելքները, ստեղծել սովորող-սովորեցնող, սովորող-սովորող փոխհամագործակցության ԲՆԱԿԱՆ միջավայր: Ունենալ էապես տարբերվող ցուցանմուշային բնամթերք, մշակել ու ներդնել բնազարգացման նորանոր տեխնոլոգիաներ, ունենալ ինքնավերականգնվող գյուղատնտեսական մոդելներ։

Սովորողների հետ հաճախակի այցելություններ ունենալով կրթահամալիրի Քոլեջ, փորձեցինք ստեղծել գեղեցիկ պուրակ։ Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ էին մասնակցում աշխատանքներին ու հետաքրքրությամբ հետևում էին ընթացքին։

Պուրակի խնամքը ենթադրում էր սովորողների հետ ամենօրյա ժրաջան աշխատանք՝ մոլախոտերի հեռացում, հողի փխրեցում, հողի ձրավորում և սպիտակ ու կարմիր ավազով պատում։

2․Տաք թումբ» նախագիծ

Հոկտեմբերի 19-ին  մեկնարկեց «Բարձր տաք թումբ» նախագիծը, որի հեղինակն է «Կանաչ օվկեան» բնազարգացման նախագծի համակարգող Արմեն Սարգսյանը՝ Հայկուհի Հովհաննիսյանի աջակցությամբ: Ինչպես որ նախատեսված էր ծրագրով,  ուսումնական ագարակին հարող տարածքում իրականացվեցին նախապատրաստական, հետո նաև հիմնական աշխատանքներ, որին մասնակցում էին Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները՝ կազմակերպիչ Վարդուհի Հայրյանի ուղեկցությամբ, Անուշ Ասատրյանը՝ 10-րդ դասարանցիներով, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը, մարզիկներ, ինչպես նաև ուղղակի գաղափարով ոգևորված քաղաքացինե, ովքեր գնահատում են բնապահպանական նախաձեռնությունների կարևորությունն ու պատրաստակամ են աջակցել դրանց իրականացմանը: Մասնակցեցին նաև Գեղարվեստի դպրոցի  Մեդիա-հյուսիս խմբագրության լրագրողները՝ օգնելու և լուսաբանելու նպատակով:

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտֆոսֆորկալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբիցտորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբիցվուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք), տերևներիցարևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։ Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15-40 տ/հա)։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են։

Նյութի աղբյուրը՝ Վիքիպեդիայից։

Ընթացքը

Փորել 1 մ երկարությամբ, 2 մ խորությամբ փոս՝ 0,5 մ եզրերի հավելում՝ 0,25+0,25 ընդհ մակերես՝ 1,5*2,5 = 3.75 m2

5 պարկ հումուս՝ Ագարակից

24 հակ ծղոտ․

Հող` 1 խմ

3 կապոց չոր ճյուղ

3-4մ երկարությամբ պոլիէթիլենային տոպրակ

 

Նպատակը՝

Զարգացնել սովորողների բնազարգացման գիտելքները, ստեղծել սովորող-սովորեցնող, սովորող-սովորող փոխհամագործակցության ԲՆԱԿԱՆ միջավայր: Ունենալ էապես տարբերվող ցուցանմուշային բնամթերք, մշակել ու ներդնել բնազարգացման նորանոր տեխնոլոգիաներ, ունենալ ինքնավերականգնվող գյուղատնտեսական մոդելներ։

Փուլ 1-ին

Ոռոգման հնարավորությամբ տարածքի ընտրություն
Տեղանքի 1 մ լայնքով նշագծում։
Փորում՝ վերին 5 սմ շերտի առանձնացում
Փորում՝ 25 սմ շերտի հեռացում
Ջրում՝ փորված տարածքի ջրում
Մի շերտ ճյուղերի ու ծղոտների շարում և գոմաղբի լրացում

Փուլ 2-րդ

Դիդակտիկա ապահովող ապակե պատուհանի տեղադրում
Թմբի կառուցում հողով և գոմաղբով
Թմբի ջրով ցողում
Թմբի ծածկում 5-10 սմ խոտածածկով
Թմբի խոտածածկի ամրացում՝ ճյուղների միջոցով։
Փուլ 3-րդ /ավարտական/

Կաթիլային կամ ցողումով ոռոգման կազմակերպում
Ծառի տնկում
Սածիլների տեղադրում/բանջարեղեն, ծաղիկներ, հատապտուղներ, պտուղներ/
Թմբի ոռոգում և խնամք։

Նախապատրաստական ընթացքը․

Սեմինար-քննարկում, ուսումնասիրություն, տեղեկացվածություն, մասնակիցների ներգրավում, բարձր թմբի կառուցման համար անհրաժեշտ տարածքի ու նյութերի նախապատրաստում, կրթահամալիրում բացակա նյութերի ձեռքբերում։
Դրանց տեղավորում, հողով, ծղոտով ծածկում, փայտերով ամրացում

Աշխատանքի մեխանիզմը․
Խոնավությունը հավաքվում է փայտի և այլ օրգանիկայի մեջ, այնուհետև սկսում է փայտամթերքի փտման գործընթացը, որը, բնականաբար, զուգորդվում է ջերմության արձակմամբ: Վերոնշյալ երկու հանգամանքները միջավայր են ստեղծում բույսերի արմատային համակարգի համար՝ սնելով նրանց թե՛ սննդանյութով, թե՛ խոնավությամբ, և թե՛ ջերմությամբ: Այս գործոնների համաչափ բաշխումը թույլ է տալիս բույսերին լինել ավելի փարթամ։

 

Կոմպոստ

  1. Հյուսիսում արդեն ինը ամիս է, ինչ իրականացվում է «Կոմպոստ» բնապահպանական նախագիծը։ Օրվա սննդի մնացորդները՝ մրգի, բանջարեղենի կեղևներ, միջուկներ, աղբամանը լցվելու փոխարենթաղվում էին հողի տակ։ Երկարացված օրվա սովորողները նկուղից վերցնում էին բահեր, պատգարակ, փորում էին հողը և խոհարարների հավաքած դույլով սննդի մնացորդները լցնում մեջը։ Հետո պատգարակով հող էին բերում և ծածկում սննդի մնացորդները՝ պարարտացնելով հողը։ Կոմպոստն արվում էր Հյուսիսային դպրոցի արևելյան թևում, որտեղ գարնանը կտնկենք նոր ծառեր ու թփեր։ Հնարավորություն կունենաք դիտարկելու-տեսնելու պարարտացված հողում աճած բույսի, ծառի փարթամությունը։ Սեպտեմբեր ամսվանից կոմպոստն իրականացնում է Սուսաննա Պետրոսյանը։

Սովորողները սննդի մնացորդները լցնում են տարայի մեջ, որին հետևում է այգեպան Հովհաննեսը։

  1. Ի՞նչ է պուրակը.

 

 Պուրակ, կանաչապատ ոչ մեծ տարածք (0, 1-2, 0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտարապետական ձևավորման համար։ Այն ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտարապետական համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության (Սպանդարյանի անվան հրապարակը Երևանում)։ Պուրակի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական (Մարսյան դաշտը Լենինգրադում), այնպես էլ ազատ՝ բնապատկերային (Երևանի օպերայի և բալետի թատրոնիպուրակ)։ Պուրակի ճարտարապետական հորինվածքի կարևոր տարրերն են քանդակներըհուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Դրանք ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը:

 

  1. Ջերմոց լաբորատորիան՝ որպես տնկարան

Մինչև բույսերի նկարագրություններին, նշանակությանը, օգտակար և բուժիչ հատկություններին անդրադառնալը նշեմ, որ այս երկու փոքրիկ պուրակների բույսերը ծնվել են Մխիթար սեբաստաց կրթահամալիրի Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: Անցել են երկար պատմություն՝ 3-4 տարի: Այն բոլոր բույսերը, որոնք մտնում են  պուրակի կազմի մեջ՝ բազմացվել են սերմերիցՙ իսկ սերմերը հավաքել են նախակրթարանի սաները և կրթահամալիրի տարբեր  դպրոցների սովորողներ:

Քոլեջ 120190617_115534

Սերմերը հավաքելուց հետո չորացվել են առանձնացվել ու պահվել են սերմնադարանում:Կան սերմերի տասակներ, օրինակ միմոզա՝ պատկառուկ, որ ձեռք են բերվել այլ ճանապարհով՝ անմիջապես Աֆրիկայից: Սովորողները ձեռք բերելով տարբեր տեխնոլոգիական հմություններ և կարողություններ՝ ինքնուրույն կարողանում են ցանել,բազմացնել կտրոնով, տեղափոխել մի թաղարից մեկ այլ թաղարի մեջ, կամ տեղափոխել անմիջապես բաց հողային տարածք:

5․ Պուրակի բույսերը

2.Քրիզանթեմ(ոսկեծաղիկ)
Կիսաթփային բույս է , ցողունը ճյուղավորված`   փոքր կտրտված տերևներով: Քրիզանթեմը աստրաների ընտանիքից է և ունի ավելի քան 200 տեսակ:

Քրիզանթեմը  շատ է տարածված Ասիայի երրներում: Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:

Հայտնի չին փիլիսոփա Կոնֆուցին, որ ապրել է մեր թվարկությունից 500 տարի առաջ ,իր «ԼԻ-կի» ստեղծագործության մեջ հիշատակում է քրիզանթեմների մասին: Մինչև հիմա պահապանվել են այն չին  այգեգործների  անունները,ովքեր զբաղվել են քրիզանթեմների մշակությամբ,ճապոնիայում ավելի ուշ են զբաղվել այդ գործով: Եվրոպայում քրիզանթեմը հիշատակվում է 1689թ.-ից:

 

Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում  , մշակվում են ամենուրեք:

 

Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`  

 

  • Մոնակո (Princesse Alice deMonaco)  սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով:
  • Քուին Մերի (Queen Mary)  սորտի ծաղիկները սպիտակ են,լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:
  • Մոն Բլանը(Mont  Blanc) սպիտակ է ,խոշոր ,գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:
  • Օլիվյեն (Olivier) խոշոր ,բաց մանուշակագույն  ծաղիկ է,պսակաթերթիկները թեքված են դեպի վեր,  բարձրահասակ է:
  • Հոկտեմբերյան արև (Soleil d’ October  ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով,ծաղկում է վաղ:
  • Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ,որոնք ուշ են բացվում:
  • Ոսկյա անձրև(La  oluie d’or) սորտը մանրածաղիկ է`  դեղին-ոսկեգույն:
  • Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `  փայլուն տերևներով:
  • Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը(Efiektol),որի ծաղիկը խոշոր է և դեղին:

Քրիզանթեմը  դյուրին է աճեցնել

Այս  սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:
Աղբյուր`   Ankakh.com

Ոսկե աշնան ծաղիկ` քրիզանթեմ 

Քրիզանթեմը հնագույն ժամանակներից իշխանության խորհրդանիշ է եղել. 16 ծաղկաթերթ ունեցող դեղնաոսկեգույն ծաղիկը պատկերված է Ճապոնիայի Միկադոյի անձնական կնիքի վրա։ Ճապոնիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը Քրիզանթեմի շքանշանն է, այն պատկերված է երկրի պետական էմբլեմի եւ դրամի վրա։

Քրիզանթեմը ճապոնացի կամիկաձեների նվիրվածության եւ անձնազոհության խորհրդանիշն է եղել։

Քրիզանթեմը Chrysanthemum աստղածաղկավորների ընտանիքի բույս է։ Եվրոպայի եւ բարձրլեռնային եւ ալպիական գոտիներում հանդիպում է C.Alpinum տեսակը, որը մշակվում է ալպինարիումներում, դրա արտաքին ծաղկաթերթերը սպիտակ են, իսկ ներքինները` դեղին խողովակաձեւ։ Ժամանակակից տեսակները ստացվել են հնդկական եւ չինաճապոնական C.Cindicum եւ C.morifolium տեսակներից, սելեկցիոն աշխատանքների հետեւանքով որոշ տեսակների մոտ խողովակաձեւ ծաղիկները բացակայում են, իսկ եզրային լեզվակավոր ծաղկաթերթերի թիվը մեկ ծաղիկի վրա կարող է լինել 70-ից ավելի։ Քրիզանթեմ թարգմանաբար նշանակում է` ոսկեգույն, այն ծաղկում է օգոստոսի վերջից, դիմանում սառնամանիքներին եւ երբեմն կարող է ուրախացնել իր բազմերանգ գույներով եւ բուրմունքով նույնիսկ ծննդյան օրերին։

Քրիզանթեմը ոսկե աշունի զարդն է համարվում։ Ճապոնիայում մինչեւ մեր օրերը պահպանվել է մի ավանդույթ, երբ երեկոյան բացված ծաղիկը ծածկում են կտորով եւ առավոտյան դրա վրա իջած բուրումնավետ ցողով մաքրում դեմքը։ Ըստ հին հավատալիքների` այս արարողությունը պարգում է առողջություն եւ երկարակեցություն։ Եվրոպայում քրիզանթեմը սկսել են մշակել 18-րդ դարում` որպես դեկորատիվ բույս այգիները եւ բնակարանները զարդարելու համար։ Տարածված է C.carinatum տեսակը, որն առատորեն ծաղկում է ամռանը, այն ցածր բույս է, որը հարմար է տնային պայմաններում աճեցնելու համար։ Հայտնի է, որ ճապոնացիները երկիր մոլորակի ամենաերկարակյաց բնակիչներն են, հետաքրքիր է, որ նրանց սննդակարգի անբաժան մասն է կազմում նաեւ քրիզանթեմը։ Այս հրաշալի բույսի մեջ պարունակվում են բազմաթիվ օգտակար նյութեր` բետա-կարոտին, կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ։ Ծաղիկները եւ տերեւները հարուստ են ածխաջրերով, ճարպով, պրոտեինով, պարունակում են նիկոտինաթթու, B խմբի այլ վիտամիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, միայն բույսին բնորոշ գլյուկոզիդ եւ եթերային յուղ։

Ուտելի քրիզանթեմն ունի տերեւաբանջարային բույսերին բնորոշ հատկություններ, պարունակում է քլորոֆիլ եւ օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Բուժիչ նպատակներով օգտագործում են փոքր ծաղիկներ ունեցող քրիզանթեմի տեսակները։ Բույսից ստացված եթերային յուղերը շատ երկրներում օգտագործում են Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու համար։ Հիվանդն ամեն օր մի քանի անգամ պետք է տրորի մատներով բույսի տերեւիկը եւ խորը շնչի տարածվող հաճելի դառնահոտությունը։

Քրիզանթեմը կիրառվում է ստամոքսի եւ աչքի հիվանդությունների, միգրենի, ալկոհոլիզմի, ոսկրախտի դեպքում։ Ունի նաեւ լուծողական, ախորժակը լավացնող հատկություն։ Ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմի թարմ ծաղկաթերթերն օգտագործվում են մրսածության, վերքերի, ուռուցքների, գլխացավի բուժան համար։

Կորեացիները հնագույն ժամանակներից օգտագործել են ծաղկաթերթերը` որպես միզամուղ, ջերմությունն իջեցնող միջոց եւ արեւահարման դեպքում։ Այդ երկրում պատրաստում են բրենդային ուտեստ, որը ստացել է «Կորեական աղցան» անվանումը։ Այն պատրաստվում է հետեւյալ ձեւով.

– 1 ճ/գ հոտավետ տաքդեղի հատիկները դաղեք 1 ճ/գ բուսայուղի մեջ, առանձնացրեք հատիկները, բուսայուղին ավելացրեք մեկական ճ/գ ռաֆինացված շաքար, քացախ, քնջութի յուղ, եւ 1 թ/գ աղ։ 1 կգ լոբու ծիլը առանձնացրեք սերմից, լվացեք։ 1-2 րոպե իջեցրեք եռջրի, ապա նախօրոք եռացրած-սառը ջրի մեջ, ճզմեք քամիչի վրա, ավելացրեք համեմունքային սոուսը, խառնեք։ Աղցանը զարդարեք քրիզանթեմի (40 գ) ծաղկաթերթերով (որը 20 րոպե պետք է նախապես թրջեք սառը ջրում)։

– Քրիզանթեմի տերեւները մթերելուց առաջ չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Մթերված հումքը ավելացնում են ուտեստներին, մատղաշ, թարմ տերեւները նույնպես ավելացնում են աղցաններին, ուտում են ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում։ Սննդի մեջ օգտագործում են նաեւ բողբոջները։ Արեւելքում հարգի է քրիզանթեմի գինին.

– 60 գրամ մանրացրած ծաղիկներին ավելացրեք 600 մլ սպիտակ գինի, 90 գ ռաֆինացված շաքար։ Կիպ փակեք տարան եւ 12 ամիս պահեք սառը, հով տեղում, որից հետո քամեք ոգեթուրմը։ Ծաղիկները ճզմեք, իսկ հեղուկը կրկին զմռսեք տարայի մեջ, պահեք եւս 12 ամիս։ Գինին խմում են 20-30 մլ, օրը 2-3 անգամ։ Բուժման ժամկետը 3 ամիս է, ընդմիջումը` 1 ամիս։

Հակացուցված է սրտային անբավարարության, մրսածության, գրիպի, մարսողության խանգարման դեպքում, հղիներին։

Գինին երիտասարդացնում է բջիջները, պայծառացնում ուղեղը, սրում տեսողությունը։ Կարող եք խմել 40-50 մլ, քնելուց 2-3 ժամ առաջ (պետք է հետեւեք ճնշմանը` հիպերտոնիայի դեպքում)։

Դեղատոմսեր

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց.

1 թ/գ քրիզանթեմի ծաղկաթերթերը թրմեք 200 մլ եռջրի մեջ 1 ժամ, խմեք 50-ական մլ, սնվելուց

1 ժամ անց։ Թուրմն օգտակար է հասարակ հերպեսի, պարկինսոնի հիվանդության, դեղնախտի, գլխացավի, ականջներում աղմուկի դեպքում։

Պարոդոնտոզ. 2 թ/գ տերեւները թրմեք 200 մլ եռջրում, քամեք, կատարեք ողողում։

Ցավ ծնկներում. Մանրացրեք 2 խոշոր քրիզանթեմի ծաղիկը, 24 ժամ թրմեք 100 գ (գոլացրած, հեղուկ) մեղրի մեջ։ Քնելուց առաջ խառնուրդն ամրացրեք ծնկներին։

Ոսկրախտ. Հարեք 1 ճ/գ թարմ, մանրացրած ծաղկաթերթերը 100 գ թթվասերի հետ, բաժանեք 3 մասի, կերեք առավոտյան, ցերեկը եւ երեկոյան։ Օգտակար է նաեւ մրսածության դեպքում։

Օրգանիզմը մաքրող, հակաուռուցքային միջոց. Խառնեք կեսական թ/գ քրիզանթեմի եւ լորենու չորացրած, մանրացրած ծաղիկները։ Թրմեք 200 մլ եռջրի մեջ մինչեւ հովանալը, բաժանեք 2 մասի, խմեք առավոտյան եւ երեկոյան։ Թուրմն ունի միզամուղ, քրտնաբեր հատկություն։

Ձեռքերի դող (տրեմոր). Թրմեք քրիզանթեմի 5 ծաղկաթերթերը 400 մլ եռջրի մեջ։ Կատարեք ձեռքերի լոգանք գոլ թուրմով մինչեւ հովանալը։

  1. Գայլարդիա

Գայլարդիա

20190617_120628

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է` ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկայից:

Տերևները երկարավուն  օվալաձև են , լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր: Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև  կամ միայն և խողովակաձև   խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է` դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր: Հանդիպում են կիսալիաթերթիկ  և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր: Լուսասեր է,  և  բավականին երաշտադիմացկուն, լավ է աճում և առատորեն ծաղկում հումուսով ու սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում: Բույսի բարձրությունը չի  անցնում 50-60 սմ-ից:
Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին` անմիջապես բաց գրունտում:
Բազմամյա  գայլարդիաներից կարելի է նշել հիբրիդայինը (Gaillardia hybrida): Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի: Ունի նաև կոմպակտ, ցածրաճ  այլատեսակ` մինչև 40 սմ բարձրությամբ: Ծաղիկները խոշոր են` մինչև 10-12 սմ տրամագծով:Սերմերը  ցանում են  ապրիլին` կիսատաք ջերմոցներում: Սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում և ապահովում լույսով ու խոնավությամբ: Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո  բույսերը դաշտ են տեղափոխում: Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար:

աստղածաղկավորների ընտանիքին:

  1. Գացանիա

 

Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները՝

  • Երկարացողուն (բազմամյա է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սմ-ի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված):

Ցանքը կատարում են ջերմոցներում, ապրիլի երկրորդ կեսին: Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում:  Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը: Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը: Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են: Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ): Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում:

4.Միմոզա-պատկառուկ

20190617_1206126234034401695157525.jpgՆկարագրություն(Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից)

Տերևները կրկնափետրաձև են, ծաղիկները՝ փոքրիկ, հասկաձև կամ գլխիկավոր ծաղկաբույլերով։ Պտուղը կաշեկերպ կամ թաղանթավոր ունդ է։ Հայտնի է միմոզայի 450—500 տեսակ։ Միմոզայի առանձին տեսակների տերևները ընդունակ են շարժվելու՝ նաստիաների․ օրինակ, ամոթխած պատկառուկի (M․ pudica) տերևիկները հպումից, հարվածից կամ մութն ընկնելուց զույգ առ զույգ ծալվում են, և ամբողջ բարդ տերևն իջնում է։

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միմոզա (լատ.՝ Mimosa), ընդավորների ընտանիքի միմոզայինների ենթաընտանիքի հաճախ փշոտ, բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ծառերի ցեղ։ Հայրենիքը Անտիլյան կղզիները և Հարավային ու Միջին Ամերիկան են [1]։

Հայաստանի Հանրապետությունում ջերմոցային պայմաններում մշակվում է միմոզայի մեկ տեսակ՝ պատկառուկը(լատ.՝ minosa pudica)։ Վերջինս չափից դուրս զգայուն բույ է, և թեկուզ մեկ հպումից փոքր տերևները հավաքվում, կուչ են գալիս և կախվում ներքև։

Mimosa pudica. Թարգմանաբար նշանակում է՝ միմոզա ամաչկոտ։ Հայերեն անվանումը՝ պատկառուկ։ Բառը ունի հին հայկական ծագում, նշանակում է՝ ամոթխածություն։ Հայրենիքը Բրազիլիան է։ Աճեցվում է որպես դեկորատիվ թուփ։ Երկփետուր տերեւներն արագորեն հպվում են նաև գիշերվա ընթացքում։ Պատկառուկի տոնական համեստ փունջը ոչ միայն տրամադրություն է ստեղծում, այլ ունի նաեւ բուժիչ հատկություններ։

– Պատկառուկի վառ դեղին ծաղկագնդերն եւ փոքրիկ տերեւները լցրեք ապակե տարայի մեջ, վրայից ավելացրեք չզտված բուսական յուղ (1։2 ծ.հ.)։ Ամուր ծածկեք թանզիֆի չորստակ շերտով, 21 օր թողեք մութ եւ հով տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամելուց հետո տարայի տակի նստվածքի վրա լցրեք տաքացրած բուսական յուղ, 20 րոպե մարմանդաեփ արեք ջրային բաղնիքի վրա։ Թողեք հովանա բաց վիճակում, եւ յուղերը խառնեք իրար հետ։ Ստացված յուղը կարող եք (1-2 ճ/գ) ավելացնել աղցանների, շիլաների մեջ։ Յուղն ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է նաեւ դեպրեսիայի դեպքում։ Սնուցում, հարթեցնում, երիտասարդացնում է մաշկը։

 

Միմոզայի «թագուհին»

20190618_105233

Բուժիչ նամակներ

Պատկառուկի գիտական անվանումն է` Mimosa pudica։ Բույսի հայրենիքն Աֆրիկայի և Ավստրալիայի արևադարձային գոտիներն են։ 19-րդ դարում սկզբում սկսել են մշակել Եվրոպայում։ 20-րդ դարի սկզբից պատկառուկը սկսեցին. համարել գարնան խորհրդանիշ, քանի որ այն սկսում է ծաղկել փետրվարի սկզբին չէ՞ որ բույսի հայրենիքում այդ ժամանակ ամառ է։ Պատկառուկը և նիվենու որոշ տեսակներ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտիներում շարունակում են «ապրել» նույն ժամանակացույցով։

Պատկառուկ ամաչկոտը պատկանում է լոբազգիների ընտանիքին, ակացիաների ցեղին։
Ակացիա արծաթավունը (A. dealbata) նույն միմոզա ամաչկոտն է։ Իր հայրենիքում այն մինչև 30 մ բարձրություն և 20-30 սմ բնի տրամագիծ ունեցող ծառ է (հազվադեպ` թուփ)։ Աճում է գետերի ափին, նիվենու անտառներում, կյանքի տևողությունը 30-40 տարի է։
Բույսի տերևները բարդ են, տերևիկները նստադիր-հերթադիր են, նշտարաձև, բարակ երկարավուն, բազմերանգ` բաց երկնագույնից` մինչև արծաթավուն։

Реклама 11

Պատկառուկ ամաչկոտի տերևիկներն անձրևի առաջին կաթիլների ընկնելուն պես սկսում են զույգ առ զույգ կպնել իրար. Դա բույսի գենետիկորեն ծրագրված պաշտպանական ռեակցիան է հորդառատ արևադարձային անձրևների դեմ։ Երբ բոլոր տերևիկները ծալվում են, դրանք ուղղվում են դեպի վեր, իսկ տերևի կոթունը կիպ կպնում է փշոտ (acacia=akis=սուր) բնին։

Հուրանավոր ծաղկաբույլերը բաղկացած են բազմաթիվ մանր ծաղիկներից, որոնք հավաքված են փոքրիկ գնդիկների մեջ։ Ծաղիկներին ոսկեգույն երանգ են հաղորդում բազմաթիվ դեղնավուն առէջքները։

Միմոզայի փառատոնը
Տարիներ առաջ մեզ հրավիրեցին Սուխում` հարսանիքի։ Դա Տրնդեզի տոնից մի քանի օր առաջ էր։ Խնջույքը կազմակերպված էր արծաթավուն ակացիաներով շրջապատված ընդարձակ տաղավարում։
Փետրվար-մարտ ամիսներին միմոզայի ծաղկման շրջանն է. ճյուղերը պարզապես ճկվում էին ծաղկաբույլերի առատությունից։

Միմոզաներով պատված շավիղները կարծես դեպի Արևը տանող արահետներ լինեին։
Տարեց տեղաբնակները պատմում էին, որ դեռևս ցարական ժամանակներում միմոզան մշակվում էր դեկորատիվ և ծաղիկները կտրելու նպատակով, դրանք վաճառվում էին Մոսկվայում և Պետերբուրգում։

«Кружит головы мимоза» հրաշալի երգի մեղեդին ուղեկցում էր մեզ ամենուր։ Այս կողմերում կարծում են, որ միմոզայի եթերային յուղի բուրմունքը նպաստում է սիրահարվածների զգացմունքների ամրապնդմանը.

– Միմոզան հիշեցնում է մարդու ապրած լավագույն օրերը,- ասաց հարսնացուի մայրը։

Յուրաքանչյուր տարի փետրվարի սկզբին Ֆրանսիայում նշում են ձմռան վերջը։ Տոնն ունի հազարամյակների պատմություն, իսկ 20-րդ դարի սկզբին փոքր Սան-Ռաֆայել քաղաքում սկսել են կազմակերպել «ծաղիկներով» երթեր, որը տարածվել է նաև այլ բնակավայրեր։ Այդ օրերին կազմակերպվում են դիմակահանդեսներ, տոնավաճառներ, պարահանդեսներ, որոնք անցնում են միմոզայի նշանի տակ։

Տոնախմբությունների վերջում բացահայտվում է ամենահմայիչ աղջիկը` «Միմոզայի թագուհին»։

Պատկառուկի բուժիչ հատկությունները
Պարզվում է, որ գարնան, լույսի, արևի ջերմության և սիրո խորհրդանիշ համեստ ծաղիկը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ունի բուժիչ հատկություններ։ Պատկառուկի ծաղկից և տերևից պատրաստում են յուղ, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։

Պատկառուկի յուղ. Ապակյա տարայի ծավալի կեսը լցրեք բույսի մանրացրած տերևով և ծաղիկով, իսկ մնացածը լրացրեք չզտված բուսայուղով (արևածաղկի կամ ձիթապտղի)։ Տարան ծածկեք 4-6 տակ ծալած թանզիֆով և ամրացրեք այն։ 21 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար խառնեք, քամեք։ Հումքի նստվածքը լցրեք գոլ բուսայուղի մեջ և 20 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (առանց եռացնելու), թրմեք 1 ժամ` փակ կափարիչի տակ, քամեք։ Խառնեք 1-ին և 2-րդ յուղամզվածքները։ Յուղը շատ համեղ է, կերեք 1-2 ճ/գ` նախաճաշի ժամանակ, շիլայի հետ կամ համեմեք աղցանները։

Կա ավելի պարզ եղանակ. Խառնեք պատկառուկի հումքը և բուսայուղը` վերոգրյալ հարաբերությամբ, տարան կիպ փակեք, 1 ամիս թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք, քամելու կարիք չկա։

 

Պատկառուկի յուղն անվտանգ է` չի պարունակում թունավոր նյութեր։
Յուղը մաքրում է արյունը, ունի ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն, օգտակար է լյարդին, լեղապարկին և միզապարկին, կարգավորում է դաշտանի պարբերությունը։

Յուղը բուժում է վերքերը, սնուցում և թարմացնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները և սպիները։ Յուղն ունի գեղեցկացնող հատկություն և պարգևում է լավ տրամադրություն։
Հոդացավ. Պատկառուկի ծաղիկները 1 ամիս թրմեք օղու մեջ (1։2 ծավալային հարաբերությամբ), քամեք։ Ներմերսեք մաշկին` առավոտյան և երեկոյան։
Անգինա. 2 ճ/գ պատկառուկի մատղաշ ճյուղ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե մարմանդաեփ արեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Կատարեք ողողում գոլ եփուկով։
Քնաբեր. 1 ճ/գ պատկառուկի յուղի մեջ լուծեք 5 կաթիլ նարդոսի և 3 կաթիլ մեխակի եթերային յուղեր, խառնեք լոգանքի ջրին (տևողությունը 15-20 րոպե, ջերմաստիճանը` 36-38C)։
Բկաբորբ (անգինա)
Մանրացրեք 2 ճ/գ պատկառուկի ծաղկած ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 5-10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, քամեք եւ ողողեք կոկորդը։
Նյութը` 168.am «Բուժիչ նամակներ»

Կորեացիները հնագույն ժամանակներից օգտագործել են ծաղկաթերթերը` որպես միզամուղ, ջերմությունն իջեցնող միջոց եւ արեւահարման դեպքում։ Այդ երկրում պատրաստում են բրենդային ուտեստ, որը ստացել է «Կորեական աղցան» անվանումը։ Այն պատրաստվում է հետեւյալ ձեւով.

– 1 ճ/գ հոտավետ տաքդեղի հատիկները դաղեք 1 ճ/գ բուսայուղի մեջ, առանձնացրեք հատիկները, բուսայուղին ավելացրեք մեկական ճ/գ ռաֆինացված շաքար, քացախ, քնջութի յուղ, եւ 1 թ/գ աղ։ 1 կգ լոբու ծիլը առանձնացրեք սերմից, լվացեք։ 1-2 րոպե իջեցրեք եռջրի, ապա նախօրոք եռացրած-սառը ջրի մեջ, ճզմեք քամիչի վրա, ավելացրեք համեմունքային սոուսը, խառնեք։ Աղցանը զարդարեք քրիզանթեմի (40 գ) ծաղկաթերթերով (որը 20 րոպե պետք է նախապես թրջեք սառը ջրում)։

– Քրիզանթեմի տերեւները մթերելուց առաջ չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Մթերված հումքը ավելացնում են ուտեստներին, մատղաշ, թարմ տերեւները նույնպես ավելացնում են աղցաններին, ուտում են ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում։ Սննդի մեջ օգտագործում են նաեւ բողբոջները։ Արեւելքում հարգի է քրիզանթեմի գինին.

– 60 գրամ մանրացրած ծաղիկներին ավելացրեք 600 մլ սպիտակ գինի, 90 գ ռաֆինացված շաքար։ Կիպ փակեք տարան եւ 12 ամիս պահեք սառը, հով տեղում, որից հետո քամեք ոգեթուրմը։ Ծաղիկները ճզմեք, իսկ հեղուկը կրկին զմռսեք տարայի մեջ, պահեք եւս 12 ամիս։ Գինին խմում են 20-30 մլ, օրը 2-3 անգամ։ Բուժման ժամկետը 3 ամիս է, ընդմիջումը` 1 ամիս։

Հակացուցված է սրտային անբավարարության, մրսածության, գրիպի, մարսողության խանգարման դեպքում, հղիներին։

Գինին երիտասարդացնում է բջիջները, պայծառացնում ուղեղը, սրում տեսողությունը։ Կարող եք խմել 40-50 մլ, քնելուց 2-3 ժամ առաջ (պետք է հետեւեք ճնշմանը` հիպերտոնիայի դեպքում)։

Դեղատոմսեր

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց.

1 թ/գ քրիզանթեմի ծաղկաթերթերը թրմեք 200 մլ եռջրի մեջ 1 ժամ, խմեք 50-ական մլ, սնվելուց

1 ժամ անց։ Թուրմն օգտակար է հասարակ հերպեսի, պարկինսոնի հիվանդության, դեղնախտի, գլխացավի, ականջներում աղմուկի դեպքում։

Պարոդոնտոզ. 2 թ/գ տերեւները թրմեք 200 մլ եռջրում, քամեք, կատարեք ողողում։

Ցավ ծնկներում. Մանրացրեք 2 խոշոր քրիզանթեմի ծաղիկը, 24 ժամ թրմեք 100 գ (գոլացրած, հեղուկ) մեղրի մեջ։ Քնելուց առաջ խառնուրդն ամրացրեք ծնկներին։

Ոսկրախտ. Հարեք 1 ճ/գ թարմ, մանրացրած ծաղկաթերթերը 100 գ թթվասերի հետ, բաժանեք 3 մասի, կերեք առավոտյան, ցերեկը եւ երեկոյան։ Օգտակար է նաեւ մրսածության դեպքում։

Օրգանիզմը մաքրող, հակաուռուցքային միջոց. Խառնեք կեսական թ/գ քրիզանթեմի եւ լորենու չորացրած, մանրացրած ծաղիկները։ Թրմեք 200 մլ եռջրի մեջ մինչեւ հովանալը, բաժանեք 2 մասի, խմեք առավոտյան եւ երեկոյան։ Թուրմն ունի միզամուղ, քրտնաբեր հատկություն։

Ձեռքերի դող (տրեմոր). Թրմեք քրիզանթեմի 5 ծաղկաթերթերը 400 մլ եռջրի մեջ։ Կատարեք ձեռքերի լոգանք գոլ թուրմով մինչեւ հովանալը։

  1. Դափնեվարդ

 

Դափնեվարդ (լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար բարձր թփեր են։ Տերևները նեղ են, նշտարաձև, կաշեկերպ։ Ծաղիկները վառ են, խոշոր։ Պսակը վարդագույն է, կարմիր, սպիտակ կամ դեղին։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Սովորական դափնեվարդ (լատ.՝ N․ oleander) ՀՀ-ում աճեցվում է Ղրիմի հարավային և Կովկասի Սևծովյան ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում եև սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։ Նյութի աղբյուրը` Econews.am

Դափնեվարդ (լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար բարձր թփեր են։ Տերևները նեղ են, նշտարաձև, կաշեկերպ։ Ծաղիկները վառ են, խոշոր։ Պսակը վարդագույն է, կարմիր, սպիտակ կամ դեղին։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Սովորական դափնեվարդ (լատ.՝ N․ oleander) ՀՀ-ում աճեցվում է Ղրիմի հարավային և Կովկասի Սևծովյան ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում եև սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։ Նյութի աղբյուրը` Econews.am

Դափնեվարդ (լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն (լատ.՝ N․ oleander) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.):

Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։ Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրինկորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլինկորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Բազմացվում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Կտրոնները ավազում կամ ջրում 20-220 ջերմության պայմաններում սովորաբար արմատակալում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Ճփնին ծաղկում է ամռանը։ Բույսերը գարնանից անհրաժեշտ է փոխադրել պատշգամբ կամ պարտեզ և պահել ուղղակի արևի տակ[1]։

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s