Արվեստների ու արհեստների քաղաք՝ Գյումրիում

This slideshow requires JavaScript.

Հյուսիսային դպրոցի 5-րդ ու 3-րդ դասարանցիների հայրենագիտական խումբը արհեստների և արվեստների քաղաք Գյումրիում է։

5-րդ ու 3-րդ դասարանցիների հայրենագիտական խումբը օրն սկսեց Սասունցի Դավիթ կայարանից։ Ծնողների ժպտացող հայացքների ուղեկցությամբ գնացքը շարժվեց…

Սեբաստացին աշխույժ է, ակտիվ, գնացքի մեջ ամեն ինչ է հետաքրքիր։ Իսկ գնացքի մեջ երեխաների կատարմամբ Կոմիտաս հաճախ չես լսի։


Դեպի ԿԱԶԱ ճանապարհը ոտքով անցանք 30 րոպեում։ Ճանապարհին բացահայտեցին՝ Երևանում էլ կան այս նույն խանութներից, շենքերից, բայց այստեղ ուրիշ են, սիրուն են։

ԿԱԶԱ-յի Աստղիկն ու Ռուզաննան ամենաջերմ ժպիտներով ընդունեցին մեր սառած խմբին ու կազմակերպեցին երեխաների ժամանցը՝ մինչ մենք կքննարկեինք 《Ուսումնական Գյումրի-2020》նախագծի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։

76720892_452740945651819_3296670833161797632_o

Ձիթողցոնց թանգարանում պիտի բացահայտեինք հին գյումրեցու կենցաղը, քաղաքը, արհեստների նկատմամբ վերաբերմունքը։

Գյումրեցի ամենահայտնի երիտասարդներից է Արսեն Վարդանյանը։ Գյումրին ապրեցնողներից է Արսենը։ Մեր ակտիվ, ամեն ինչին դիպչող, հետաքրքրասեր խմբի հետ համբերատար էր Արսենը։ Իմացանք՝ ինչու են խցանները հավաքում, ինչպես են դրանցից խճանկար հավաքում, ինչպես են սովորական պլաստիկե շշից թել ստանում, փորձեցինք։ Գյումրեցիների ֆռռիկի տեսականին Արսենի արվեստանոցում գունազարդված էր հայկական զարդանախշերով, իսկ ֆռռիկի կիրառման վարպետությունը Արսե՛նը ցույց տվեց։ Որոշեցինք. մենք էլ ենք խցաններ հավաքելու ու Գյումրի ուղարկելու:

Հրայրքի հետ պարելու Լարիսայի առաջարկը չէինք կարող չընդունել. Սեբաստացիում եղել են խմբով, սիրով դիմավորեցին, փոքրերին շատ հետաքրքիր էր ցույց տալ իրենց իմացած պարերը, չզիջեցին մեծերին։

Գիշերը ԿԱԶԱ-յի հյուրատան խոհանոցում ջերմ էր… Սեբաստացի Անի Նավասարդյանը՝ Խազերի Անին, գիտեր, որ իր Գյումրիում ենք, եկել էր տեսության… պստիկների քունը չէր տանում)։

Առավոտյան Գյումրին սառն էր, բայց ոտքով Գյումրիում թափառելու միտքն անփոփոխ էր։

Մուշուրբա սարքող վարպետ Էդիկը անակնկալի եկավ մեր 20 հոգանոց խումբը տեսնելով. արհեստանոցը տեղավորված էր տան միջանցքում։ Պապենական արհեստը շարունակող վարպետ Էդիկը աշակերտներ չունի, չեն դիմացել՝ ասում է), որդին է շարունակելու իր գործը։

Անհամբեր սպասում էինք մեզ համար դեռ անորոշ արհեստին ծանոթանալու համար, արդեն սեբաստացիական 4 -րդ խումբն է HayAr jewerelly-ում, Արտակը հավանել է սեբաստացիների տարբերվող մտածողությունը։ Փամփուշտներից զարդեր սարքող Արտակ Թադևոսյանը կարևորում է, որ իր ստեղծածի խորհուրդը հասկանան այցելուները. խաղաղության կոչ է, փամփուշտը սպանելու համար չէ…

Երկօրյա ճամփորդության ավարտին Սև բերդը տեսնելու որոշում ունեինք, քայլքով անցնելով Գյումրիի կենտրոնից դեպի բերդ տանող ճանապարհը, ուսումնասիրելով փողոցները՝ 1 ժամում հասանք բերդ։ Համեմատելու բան ունեինք. իրենց ու մեր Մայր Հայաստան արձանները տարբերվում են, մեզ մոտ ձեռքին սուր է, այստեղ՝ կրակ, այգին էլ լրիվ Երևանի Կասկադն է հիշեցնում։

Դեպի ԿԱԶԱ ոտքի ճանապարհը նույնքան հետաքրքիր էր, քաղաքի հին այգին՝տերևաթափով, հետաքրքիր արձաններով, շատ արագ անցնելու հնարավորություն չէր տալիս, իսկ մենք ուշանում էինք։

Դեպի կայարան վազքը հայրենագետներին տարբեր ֆիլմեր էր հիշեցնում, ինքնաթիռից ուշացող ուղևորների պես էին զգում իրենց։ Հասանք…

Գնացքը շարժվեց՝մեզ կտրելով Գյումրիի ներդաշնակությունից, մեզնից մի բան այնտեղ թողնելով։

Տեսանյութի հեղինակ՝ Տաթև Աթոյան

78423677_897016340694311_4103133578156572672_n

Լուսանկարների հեղինակներ՝ Տաթև Աթոյան, Ռիմա Քեքեջյան:

Ամփոփում են սովորողները

Մելանյա Քեքեջյան

Ռոբերտ Սահակյան

Եվա Հովհաննիսյան

Գեղամ Գասպարյան

Լորի Նիքոլյան

Արսինե Բադալյան

Կարեն Վարդանյան

Ակսել Մելքոնյան

Ալեքս Տեր-Մովսիսյան

Էլիզա Մուրադյան

Դավիթ Դանիելյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s