Այսօր՝ մարտի 20-ին, 4-րդ դասարանի սովորողները մասնակցեցին բնագիտության տեսադասին: Պատմեցին հեռավար ուսուցման շրջանակում դասի կազմակման մասին: Կիսվեցին իրենց փորձով՝ առանձնացնելով դժվարությունները, որոնք այնքան էլ շատ չէին: Հիմնականում դժգոհում էին այն բանից, որ հնարավորություն չունեն շփվելու, խաղալու և վայելելու Հյուսիսի գարունը… Շարունակել կարդալ Տեսադասեր բնագիտությունից
Day: 20.03.2020
«Իմ» ժամացույցը
Նախագծի մասին՝
Մեր ամբողջ կյանքն ու շրջապատող աշխարհը ենթակա է «Ժամանակին»…
Մենք ամեն առավոտ արթնանում ենք և որոշակի ժամի գնում ենք դպրոց կամ աշխատանքի, մարզվելու, գրադարան կամ ուղղակի զբոսնելու:
Ժամանակը վերջ չունի, այն հնարավոր չէ կանգնեցնել կամ վերադարձնել, դա կախված չէ մարդկանցից, մենք ենք կախված նրանից:
Այնպես որ, ժամանակը որոշելու և ճշգրիտ չափելու խնդիրը եղել է, մնում է և միշտ էլ արդիական կլինի մարդու համար…
Մեր խնդիրն է ստեղծել ինքնքնատիպ, ձեռակերտ, սեփական ժամացույցը: