Զատկական խոհանոց. ընտանեկան նախագիծ

9872c0c0a63dbe74caf2ec85bb7dc9bd2885251337731707932.jpg

Զատկական խոհանոց.հայկական ավանդական ճաշատեսակներ

Ընտանեկան նախագիծ

Ընթացքը՝ մարտի 30- ապրիլի 14

Մասնակիցներ՝ ՄՍԿՀ-ի սովորողներ, սովորողներ այլ կրթական հաստասություններից

Զատիկը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածում։

Զատիկի սեղանից սովորաբար անպակաս է խաշած, ներկված ձվերը, կանաչեղենից պատրաստված ուտեստները, ծիսական բազմատեսակ ճաշատեսակներն ու իհարկե կարմիր գինին:

Զատկին ընդառաջ, առաջարկում եմ մասնակցել նախագծին՝ կատարելով այս գործունեություններից մեկը կամ մի քանիսը.

  • Զատկական ուտեստների պատրաստում. լուսաբանում՝ տեսանյութերի, ուղիղ եթերների, բլոգներում պատումների միջոցով։
  • տեսանյութերի ստեղծում, որտեղ կներկայացնեք հետաքրքիր, հայկական ավանդական, ծիսական բաղադրատոմսեր, որոնք երբևէ ձեր ընտանիքում չեն պատրաստվել
  • բաղադրատոմսերի հրապարակում բլոգներում (ցանկալի է նկարների առկայությամբ)
  • «Զատկի տոնը իմ ընտանիքում», «Իմ սիրելի զատկային ուտեստը», «Զատկային ավանդույթներ», «Զատկի տոնի մասին է պատմում տատիկս(մայրիկս)». տեսանյութեր, պատումներ բլոգներում:

Առաջարկում եմ այսպիսի ավանդական բաղադրատոմսեր, որոնք կարող են զարդարել հայկական զատկային սեղանները (կարող եք օգտվել նաև համացանցից):

uypblzyius0ksjf6by7ijoujos9633766323815911162.png

Բանջարով ապուր
400 գ բանջար
150-200 գ սպիտակ աղացած ձավար
1 գլուխ սոխ
200 գ սալորաչիր
150-200 գ յուղ
200 գ ընկույզ
1 ճաշի գդալ կարմիր պղպեղ
Սև պղպեղ և աղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բանջարը նախապես խաշել աղով, եփել գրեթե 30 ր: Այնուհետև վերցնել մեկ գլուխ մեծ սոխ, մանր կտրատել և լցնել կաթսայի մեջ, որտեղ նախապես լցված էր 150 գ յուղ: Սոխառածն անընդհատ խառնել, երբ սոխը դառնա ոսկեգույն, ավելացնել մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ: Մի քանի րոպե անց ավելացնել բանջարը, աղացած սպիտակ ձավարը և այնքան եռացրած ջուր, որ ապուրը լինի ոչ շատ թանձր, ոչ շատ ջրալի: Այնուհետև ավելացնել մի քիչ սև պղպեղ`ըստ ճաշակի: Նախապես առանձին ամանի մեջ մի երկու ժամ առաջ թրջել սև սալորաչիր, որպեսզի թթվաշությունը ջրին անցնի: Երբ ապուրն սկսում է եռալ, մի քանի րոպեից ավելացնել սալորաչրերը ջրով, որպեսզի թթվաշության համը տա ջրին: Ապուրը եփել 25-30 րոպե: Գազօջախն անջատելուց 5 ր առաջ ապուրին ավելացնել նախապես մանրացրած 200 գ ընկույզը: Այս կերակուրը կարելի է համտեսել նաև սխտորով`ըստ ցանկության:

560764342720491921847356.jpg

Կոլոլակով մածնապուր

Ապուրի համար` 1 լ մածուն, 1 ձու, 1 սուրճի բաժակ բրինձ, 50 գ կարագ, անանուխ, աղ

Կոլոլակի խմորը` կես կգ ծեծած միս, կես կգ մանր կորկոտ, 1 ճ. գդ. պղպեղ, քիմիոն, կարմիր և սև պղպեղ, աղ

Միջուկը` կես կգ աղացած միս, 1 սոխ կես բաժակ աղացած ընկույզ, ձեթ, դարչին, կարմիր և սև պղպեղ, աղ: Սոխառածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել և եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել. թողնել սառչի: Շաղախել պատյանի խմորը` խառնելով բոլոր նյութերը. երբեմն ձեռքերը թրջել սառը ջրի մեջ, ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղախել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես, որ հարմար լինի բացելու համար: Վերցնել խմորից մի ընկույզի չափով, շաղախել, անցք բացել և մատների օգնությամբ մեծացնել փոսիկը: Լցոնել միջուկով, ապա փակել և ձվաձև դարձնել: Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել: Մատուցելուց 20 րոպե առաջ տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կոլոլակները: Երբ եռալուց կոլոլակները բարձրանան ապուրի երեսին, նշանակում է այն պատրաստ է:

wp-image7318622765863646770.jpeg

Չրերով փլավ

2 բաժակ բրինձ, 3 ճ.գդ. յուղ, 1 բ. տարբեր չրեր, չամիչ և ընկուզեղեն, լավաշ, աղ:

Բրինձը թեթևակի խաշել եռացող աղաջրի մեջ, երբ հատիկները եռացող ջրի երեսը բարձրանան, այն դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել: Կաթսայի հատակին մի քիչ յուղ քսել, լավաշի կտորները տարածել և վրան լցնել կիսախաշ բրինձը: Մի քիչ աղ ցանել, տեղ-տեղ յուղ դնել, կափարիչը ծածկել սրբիչով, փակել կաթսան և մարմանդ կրակով փլավը եփել մոտավորապես 30 րոպե: Մանրացնել չրերը և կես ճ.գդ. յուղով տապակել, ավելացնել 1 սուրճի բաժակ ջուր և շարունակել եփել: Մատուցելիս փլավը ծածկել չրերով և մանրացված ընկուզեղենով:

Հարցերի դեպքում՝ հեռ.098-944-382

email rima.kekejyan@mskh.am

4 thoughts on “Զատկական խոհանոց. ընտանեկան նախագիծ

  1. Ծանուցում՝ Մանվել Միրզոյանի բլոգ

  2. Ծանուցում՝ Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան – Մարիա Բալյան

  3. Ծանուցում՝ Իննա Ջաբուրյան

  4. Ծանուցում՝ Հյուսիսափայլ․ Զատկածես | Հյուլե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s