Գնում եմ Մայր դպրոց…նախագծի ամփոփում

20200109_0919597005503417309203714.jpgՆախագիծը սկսեցինք Միջին դպրոցի կայքի ուսումնասիրությամբ: Ուսումնասիրությունը սկսեցինք 6-8-րդ դասարանի սովորողների ուսումնական բլոգներից և ուսումնական անհատական պլանից:

Ուղեցույց տեսանյութի միջոցով սովորոցինք ինչպես փնտրել և գտնել Միջին դպրոցի ենթակայքը:

Սովորողները հանդես եկան հրապարակումներով, որտեղ նշում էին տարբերություններ, որոնք արձանագրել էին 6-8-րդ դասարանցիների ուսպլանները իրենցինի հետ համեմատելիս, առանձնացնում էին ըստ իրենց դիտարկման հետաքրքիր բլոգներ և առանձին հրապարակումներ: Սովորողները նաև ներկայացրեցին իրենց սպասումները Մայր դպրոցից և պատմեցին, թե որքանով են ճանաչում այն.

Թողնել մեկնաբանություն