Ծիսական խոհանոց. համագործակցային նախագիծ

fb_img_15820499232291352283553235209011.jpg«Սասնա ծռեր» համագործակցային նախագիծ.

Համագործակցող ուսումնական հաստատություն՝  Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց:

Նախագծի ընթացքը՝ այստեղ:

Հեռավար հանդիպումը կկայանա  Zoom  հարթակում.

Հանդիպման օրը՝ մայիսի 8, ժամը՝ 15:00-16:00

Ընթացքում՝

  • անդրադարձ հայկական ծիսական ուսեստներին
  • գալիք Համբարձման տոնի ավանդույթի ներկայացում, ծիսական ուտեսներ
  • համատեղ խոհանոցային գործունեություն

Հանդիպման ընթացքում կպատրաստենք հայկական ազգային ուտեստներից  մեկը` տոլման, որը ունի բազմաթիվ տեսակներ:

Համբարձման տոնի համար այն կպատրաստենք հետևյալ բաղադրատոմսով.

Չրով տոլմա

Բաղադրիչներ՝ խաղողի տերև (թուփ), բրինձ, սոխ, սխտոր, սալորաչիր, ծիրանաչիր, աղ, սև պղպեղ, բարբարիս, չորացրած անանուխ, կիտրոնի հյութ, կանաչի:

Պատրաստման եղանակը՝ Մանր կտրատում ենք սալորաչիրը, ծիրանաչիրը, կանաչին և սոխը: Թավայի մեջ լցնում ենք արևածաղկի ձեթ և տապակում սոխը: Ավելացնում ենք չրերը, բրինձը, կանաչին, լցնում ենք աղ, պղպեղ, ավելացնում բարբարիս, չորացրած անանուխ: Անընդհատ խառնում ենք, որպեսզի մթերքները չայրվեն: Ավելացնում ենք մի քիչ սխտոր և կիտրոնի հյութ: Երբ տոլմայի միջուկը պատրաստ է, վերցնում ենք կրակից:

Միջուկը փաթաթում ենք խաղողի տերևով, ապա դասավորում կաթսայում: Ավելացնում ենք ջուրը և դնում կրակի վրա. երբ բրինձը եփվի, տոլման պատրաստ է:

1 thought on “Ծիսական խոհանոց. համագործակցային նախագիծ

  1. Ծանուցում՝ Համատեղ խոհանոցային գործունեություն. համագործակցային նախագիծ | Ռիմա Քեքեջյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s