«Գագարին» նախագծով Դդմաշենում. ճամփորդական պատում

Լուսանկարը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքի, Բլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ապրիլի 23-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք ուսումնական ճամփորդություն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք:
Հետաքրքիր, արդյունավետ ու բովանդակալից ճամփորդություն ունեցանք… Վերադարձանք լի տպավորություններով, արդեն ձեռք բերած պայմանավորվածություններով հետագա համագործակցության, փոխայցերի մասին: Տպավորիչ էր, որ սովորողներից մեծ ջանք չպահանջվեց արագ մտերմանալու, միմյանց հետ ընկերանալու համար: Այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանի որ նրանց առաջին հանդիպումը կանաչի մեջ կորած, բացօթյա մարզադաշտում էր՝ ընկերական ֆուտբոլային հանդիպումով:
Դպրոցում շրջելուց հետո, սովորողները մասնակցեցին Ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, այնուհետև միասնական քայլքով ուղևորվեցինք դեպի սուրբ Թադևոս եկեղեցի: Այնտեղ իրականացրեցինք համատեղ էկո նախագիծ, այնուհետև ուսումնական ժամերգություն ու ընթերցողական նախագիծ:
Անտեսելով սաստիկ քամին, սովորողները հասցրեցին մի փոքր էլ եկեղեցու բակում գնդակ խաղալ, վազվզել ու հրաժեշտ տալ իրար՝ պայմանով, որ հաջորդ հանդիպումը լինելու է սեբաստացիների հյուրընկալ ընտանիքում…


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s