Մայիսի 8-ին «Համբարձման խաղեր, օր մաքրության» նախագծի շրջանակում միասնական երթուղով կրթահամալիրի նախագծային տարբեր խմբեր ուղևորվեցին դեպի Գեղարքունիքի մարզ: Օրվա մեկնարկը տրվեց Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ «Առավոտյան ուսումնական ժամերգությամբ»:
Այնուհետև բաժանվեցինք խմբերի, ուղևորվեցինք տարբեր համայնքներով, սկսեցինք մաքրել «Դար» հիմնադրամի կողմից փոխանցված մաքրման ենթակա տարածքները: Հյուսիսային դպրոցի պատասխանատվության ներքո գյուղապետարանի հարակից տարածքն ու գետի ափն էր: Զովաբերից մեզ միացած խումբը ևս մասնակցում էր մաքրման աշխատանքներին և համատեղ ուժերով կարողացանք մաքրել տարածքը աղբից:
Զովաբերի տնօրենի՝ Զոհրակ Հովհաննիսյանի հետ պայմանավորվեցինք առաջիկայում կայանալիք իրենց այցի մասին: Մայիսի 13-ին կհյուրընկալենք նրանց: Այցի ընթացքում կծանոթանան մարզադաշտի կառուցման մեր փորձին, որ մեր աջակցությամբ ստեղծեն բազմաֆունկցիոնալ խաղադաշտ Զովաբերի դպրոցի հարևանությամբ․․․
Նախագծի ամփոփումը Ծաղկունք համայնքում էր, որտեղ երգով պարով ողջունեցինք համայնքի բնակիչներին: