«Խաղում ենք Համբարձում» նախագծով Զովաբեր համայնքում

Սբ. Ստեփանոս եկեղեցի(19-րդ դար)

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքիԲլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Զովաբեր համայնք:

Ճամփորդության օրը՝ մայիսի 19
Տևողությունը՝ 09:30-16:45
Մեկնում՝ 09:30 Հյուսիսային դպրոցից
Վերադարձը՝ 16։45- Մայր դպրոցի կայանատեղի
Ճանապարհային քարտեզ
Երթուղին- Սուրբ Երրորդությունից, Երևան-Հրազդան-Զովաբեր, վերադարձը՝ Զովաբեր — Հրազդան-Երևան երթուղով։
Ճամփորդության մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Մասնակից դասավանդողներ՝ Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան
Կրթական կամուրջներ-ընկերություն-հանդիպում
Իրականացվող նախագծեր «Խաղում ենք Համբարձում», «Ռազմապարերի ուսուցում» , Ընթերցումներ (Չարենց, Տերյան, հոգևոր ընթերցումներ), Ընթերցումներ «Հազարան հավք»-ից, «Հյուսիսափայլ TV»-ի նկարահանումներ, մարզական, Էկո նախագիծ, Բարձունքի հաղթահարում

Նախապատրաստական աշխատանք-ընթացք՝ կապ ենք հաստատել Զովաբեր համայնքի դպրոցի տնօրենի և 7-րդ դասարանի դասղեկի՝ ընկեր Գայանեի հետ: Կա նախապես ձեռք բերված պայմանավորվածություն, ուղարկել ենք անհրաժեշտ նյութերը, որպեսզի մինչև հանդիպումը իրենք էլ պատրաստվեն, ընթացիկ կազմակերպչական որոշ մանրամասներ ենք քննարկում: Համբարձման խաղերը, ֆուտբոլային խաղը կանցկացնենք Զովաբեր համայնքի դպրոցի տարածքում։ Նախատեսել ենք բարձունքի հաղթահարում. ուղղությունը դեռևս քննարկման փուլում է։

Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդում, ուսումնասիրում, կրթական համագործակցություն Զովաբերի դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում:
Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Բրդուճներ, միրգ, ջուր, թերմոսով թեյ
Աղբի տոպրակներ, ձեռնոցներ, ախտահանող միջոցներ
Անձրևապաշտպան գլխարկ, թեթև բաճկոն, փոխնորդ գուլպա, տաբատ, շապիկ
Սպորտային հագուստ ֆուտբոլային խաղի համար:

Մարզական խաղերի համար՝ ֆուտբոլի գնդակ, ցատկապարան

Արդյունքում՝ պատումներ բլոգներում՝ որպես ամփոփումներ:
Ռադիոթողարկումներ, հրապարակումներ կայքում, ենթակայքում:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s