«Համբարձման խաղեր, օր մաքրության» նախագծով Զովաբեր համայնքում

Մայիսի 8-ին «Համբարձման խաղեր, օր մաքրության» նախագծի շրջանակում միասնական երթուղով կրթահամալիրի նախագծային տարբեր խմբեր ուղևորվեցին դեպի Գեղարքունիքի մարզ: Օրվա մեկնարկը տրվեց Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ «Առավոտյան ուսումնական ժամերգությամբ»:

Շարունակել կարդալ

«Գագարին» նախագծով Դդմաշենում. ճամփորդական պատում

Լուսանկարը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքի, Բլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ապրիլի 23-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք ուսումնական ճամփորդություն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք:
Հետաքրքիր, արդյունավետ ու բովանդակալից ճամփորդություն ունեցանք… Վերադարձանք լի տպավորություններով, արդեն ձեռք բերած պայմանավորվածություններով հետագա համագործակցության, փոխայցերի մասին: Տպավորիչ էր, որ սովորողներից մեծ ջանք չպահանջվեց արագ մտերմանալու, միմյանց հետ ընկերանալու համար: Այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանի որ նրանց առաջին հանդիպումը կանաչի մեջ կորած, բացօթյա մարզադաշտում էր՝ ընկերական ֆուտբոլային հանդիպումով:
Դպրոցում շրջելուց հետո, սովորողները մասնակցեցին Ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, այնուհետև միասնական քայլքով ուղևորվեցինք դեպի սուրբ Թադևոս եկեղեցի: Այնտեղ իրականացրեցինք համատեղ էկո նախագիծ, այնուհետև ուսումնական ժամերգություն ու ընթերցողական նախագիծ:
Անտեսելով սաստիկ քամին, սովորողները հասցրեցին մի փոքր էլ եկեղեցու բակում գնդակ խաղալ, վազվզել ու հրաժեշտ տալ իրար՝ պայմանով, որ հաջորդ հանդիպումը լինելու է սեբաստացիների հյուրընկալ ընտանիքում…

Շարունակել կարդալ

Գյումրվա ավանդույթները, մշակույթն ու սովորույթները. Ազգագրության հետքերով…

Ձմեռային ազգագրական փառատոն 2021-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողները կիրականցնեն երկօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, IT ջոկատ
Ժամկետը՝ հունվարի 28-29

Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ հունվարի 28-ին, ժամը՝ 10:00

Վերադարձը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, հունվարի 29-ին, ժամը՝ 19:00

Պատասխանատու դասավանդողներ՝ Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Մաթևոսյան, Անի Միրզոյան, Հեղինե Խալաթյան։
Գիշերակացը՝   Շալե Գյումրի համալիրում:

Շարունակել կարդալ

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ  Սևաբերդ

Ճանապարհային քարտեզը՝ այստեղ

Ճամփորդության օրը՝ հունվարի 22

Մասնակիցներ՝ Թարգմանիչ-տեխնոլոգների, Բնագետ-հայրենագետների ջոկատներ

Շարունակել կարդալ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Դեկտեմբերի 4-ին, Հյուսիսյին դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Շարունակել կարդալ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Նոյեմբերի 27-ին, Հյուսիսյին դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Շարունակել կարդալ

Սեբաստացիները Մուսալեռում

Հերոսապատում նախագծի շրջանակում, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Մուսալեռի հուշահամալիրում էին: Ծանոթացան հերոսամարտի վավերագրությանը, թանգարանի տարածքին: Հերոսական երգեր նվիրեցին և մեր նախնի քաջերին և հենց այս օրերին Արցախի սահմանին մարտնչող մեր հզոր հայրենակիցներին:

Շարունակել կարդալ

Շնորհավորանք-տեսաուղերձ տիար Բլեյանին

Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիների շնորհավորանք-տեսաուղերձը ուղղված տիար Բլեյանին…

#Հրազդանի_կիրճ

#Կրթական_շքերթ_2020

Տեսանյութը՝ Անի Միրզոյանի

Բնության թանգարանում 4.1, 4.2, 5-րդ դասարաններ

 

Արվեստների ու արհեստների քաղաք՝ Գյումրիում

This slideshow requires JavaScript.

Հյուսիսային դպրոցի 5-րդ ու 3-րդ դասարանցիների հայրենագիտական խումբը արհեստների և արվեստների քաղաք Գյումրիում է։ Շարունակել կարդալ

Ճամփորդություն դեպի Գյումրի

Image result for Գյումրի"

Մեկնում՝  նոյեմբերի  23՝ ժամը 09։15, Սասունցի Դավիթ կայարան
Վերադարձ՝ նոյեմբերի 24՝ 17։55, Գյումրիի կայարան

Ճամփորդության նպատակը`   Ճանաչել արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին

Պատասխանատուներ՝ Մարինե Մխիթարյան, Ռիմա Քեքեջյան, Տաթև Աթոյան, Աննա Ֆրանգյան Շարունակել կարդալ

Հանրապետության տոնը բարձունքին

20190925_1320421691263979344850907.jpgՍեպտեմբերի 25-ին, «Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները հաղթահարեցին Թեղենիս (Ալիբեկ) լեռը, բարձրությունը` 2851մ։ Այն համարվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկը։ Շարունակել կարդալ

Արշավ դեպի Թեղենիս․ Ծաղկունյաց լեռնաշղթա

Ճամփորդություն դեպի Թեղենիս լեռ (Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ), գտնվում է Կոտայքի մարզում: Բարձրությունը՝ 2851մ․։

0-114

Շարունակել կարդալ

Սուջուխի ծես․ Ճամփորդության հաշվետվություն․ 07․11․2018

Նոյեմբեի 7-ին՝ «Սեբաստացու օրեր»-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները, ըստ նախագծի, Ղալաչյաններ ընտանիքի հյուրն էին։ Եկել էին մասնակցելու սուջուխի պատրաստման ավանդական արարողությանը։

Շարունակել կարդալ

Էկո-հայրենագիտական ճամփորդություն Կոշ, Արագածոտնի մարզ

«Էկո-հայրենագիտական» ուսումնական նախագծի շրջանակում, հոկտեմբերի 20-ին՝ Հյուսիսային դպրոցի 4,5-րդ դասարանցիներն ու դասավանդողները կճամփորդեն դեպի Արագածոտնի մարզ, գյուղ՝ Կոշ, հանդիպում կունենան գյուղի դպրոցի մի խումբ սովորողների և ուսուցիչների հետ: Շարունակել կարդալ

Գեղատեսիլ Արատեսում. Հաշվետվություն

Եռօրյա նախագծային այցով Արատեսի դպրական կենտրոնում էին կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողները և դասավանդողները՝ կրթահամալիրի տնօրենի ուղեկցությամբ։

Անկախության տոնի առթիվ՝ ինչպես ընդունված է կրթահամալիրում, իրականացրեցինք «Բարձունքի հաղթահարում»։

Ըստ նախագծի՝ առաջին օրը նվաճեցինք Ցախաց Քարի և Սմբատաբերդի բարձունքները։ Կանգառ ունեցանք Արփա գետի ափին, իսկ վերելքը սկսեցինք Արտաբույնք գյուղից։ Մեզ ուղեկցում էին Արտաբույնքի միջնակարգ դպրոցի սաները, դպրոցի տնօրենը և գյուղապետը՝ պարոն Սեդրակյանը,ով առավել հայտնի է Սու Արմեն մականունով, որը կապված է Արցախյան շարժման ժամանակ ադրբեջանական Սու կործանիչը խոցելու հետ։ Այդ մասին, ու էլի շատ հետաքրքիր պատմություններ լսեցինք պարոն Սեդրակյանից։

Ցախաց քարի բարձունքում գտնվում էին՝ 10-րդ դարում կառուցված երկու հրաշագեղ եկեղեցիներ, որոնք  ըստ Ստեփանոս Տարոնեցու,  կառուցվել են Աբաս Բագրատունու ժամանակ և եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն։

Այնուհետև բարձրացանք Սմբատաբերդ, որը գտնվում է Վարդենիսի հարավ-արևմտյան գագաթներից մեկի վրա։

Աննկարագրելի զգացողություններ ունեցանք. երբ ինքնազգացողությունդ է հուշում, որ գտնվում ես աշխարհի ամենաբարձրադիր կետերից մեկում և գտնվում ես ծովի մակարդակից 2200մ բարձրության վրա։

Տեսաշար ճամփորդությունից՝

Երկրորդ օրը՝ բաժանվելով երկու խմբի և գնացինք տարբեր ուղղություններով։ Մի խումբը՝ Հորմոնի գյուղապետ Գայի ուղեկցությամբ բարձրացավ Սև քար, իսկ մյուս խումբը՝ Կալասար։ Այս ճամփորդությունը ևս, անբացատրելի ու աննկարագրելի էր։

Երրորդ օրը այցելեցինք Արատեսի վանական համալիր, իջանք Արատեսի վտակ, ապա ուղևորվեցինք դեպի Հերմոն գյուղ՝ Սբ Կարապետ: Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը՝ տպավորված, հիացած ու Արատեսյան հուշերով զմայլված…

Պատումներ ճամփորդների բլոգներից.

 

 

Հրազդանի կիրճում․ Էկո նախագիծ

Հետաքրքիր սեպտեմբերմեկյան ճամփորդություն.

Հիանալի առիթ՝ հին և նոր սեբաստացիների ծանոթանալու, մերվելու ու ընկերներ ձեռք բերելու համար։  Տարածքին արդեն լավ ծանոթ սեբաստացիները իրենց անհանգստությամբ և մտահոգություններով կիսվեցին նոր ընկերների հետ՝ միասին քննարկելով Հրազդանի կիրճում առկա խնդիրները։ Սովորողների հետ միասին ծրագրեր կազմեցինք, որոնք ըստ պայմանավորվածության պիտի իրականացնենք։