4-րդ դասարանցիների մայրենիից ու մաթեմատիկայից ստուգատեսների արդյունքները

4․1 դասարան
Մայրենի- Քրիստինե Շահբազյան
Մաթեմատիկա- Անի Միրզոյան

4․2 դասարան
Մայրենի- Քրիստինե Շահբազյան
Մաթեմատիկա- Անի Միրզոյան

Լրագրության, մեդիայի մասին. Վարպետության դաս

Վարպետության դասն անցկացնում Հյուսիսային դպրոցի ծնող, լրագրող՝ Դիանա Պողոսյանը

Օրը՝ մայիսի 4
Ժամը՝ 11:30-12:30:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներ, այլք:
Թեման ՝ բեմական խոսք, լրագրության մասին հմտություններ, մեդիայի արդյունավետ կիրառումը, համացանցում անվտանգության խնդիրները, կեղծ լուրերի տարբերակումը հավաստի լուրերից:

Արդյունքում՝ ստացված տեղեկությունների հրապարակում սովորողների բլոգներում, կայքում:

«Հազարան հավքի» հետքերով. Ֆիտոթերապիա Հյուսիսից

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4֊5֊րդ դաս. սովորողներ, բուսաբան֊կենդանաբանների ընտրությամբ գործունեության խումբ։

Ընթացքում՝ Գեղարվեստի էստրադա-պուրակի նոր նստարանների հավաքման աշխատանքներ, Սարալանջում նարդոսի սածիլների տնկմանը ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ։ Ծաղկանոցների, թփերի ստեղծում, Հյուսիսային դպրոցի մուտքերի բարեկարգման աշխատանքներ։

Շարունակել կարդալ

Հոգատարություն. Նախագիծ

«Հոգատարություն» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորող, դասավանդողներ մասնակցեցին հանգանակությանը, իրենց փոքրիկ ներդրումը ունենալով ի աջակցություն Համբարձումյանների ընտանիքի՝ Ասկերանում իրենց տունը կառուցելու, ավարտին հասցնելու համար։

Շարունակել կարդալ

Եռաչափ տպիչը որպես ուսումնական գործիք

Հյուսաիսային դպրոցի IT մեդիագրագետիկների ջոկատը մասնակցեց ՏՏ լաբորատորիայում կայացած պարապմունքին, որը վարեց Ավագ դպրոցի սովորող՝ Հովհաննես Սարգսյանը: Պարապմունքի ընթացքում ծանոթանանք եռաչափ տպիչի կառուցվածքին, կիրառմանը և եռաչափ մոդելավորման հիմնական տարրերին:

Շարունակել կարդալ

Ճամփորդություն Թեյշեբաինի՝ Կարմիր բլուր

թ

Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները՝ «Քաղաքամայր Երևան» նախագծի շրջանակում կայցելեն Երևանյան հնավայրերից մեկը՝ Թեյշեբաինի/Կարմիր Բլուր հնավայր-թանգարան:

Նախագծի կազմակերպիչներ՝ Մարինե Մխիթարյան, Ռիմա Քեքեջյան

Շարունակել կարդալ

Հանդիպում նորեկ սեբաստացիների հետ

Հանդիպման օրը՝ սեպտեմբերի 7

Տևողությունը՝ 10:00 — 14:00

Ընթացքում՝

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք, երգ-պար—պարերգ
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • Մեդիահմտություններ
  • Լող
  • Տեխնոլոգիա. նկարչություն, կավագործություն

Անհրաժեշտ իրեր

  • ուսապարկ (խուրջին)
  • լողազգեստ
  • բրդուճներ, միրգ
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք

Շնորհավորանք-տեսաուղերձ տիար Բլեյանին

Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիների շնորհավորանք-տեսաուղերձը ուղղված տիար Բլեյանին…

#Հրազդանի_կիրճ

#Կրթական_շքերթ_2020

Տեսանյութը՝ Անի Միրզոյանի

Սեբաստացի կրթական համայնքի խմբային բաց հավաք

Օր՝ սեպտեմբերի 1, երեքշաբթի

Ժամը՝ 19:00

Մուտքը՝ հղումով

Մասնակիցներ՝ դասավանդողներ, ծնողական համայնք, սովորողներ, գործընկերներ

Օրակարգում՝

1. Արտակարգ սեպտեմբեր

2. Աշոտ Բլեյանին պետական պարգևի ներկայացնելու առաջարկ

3. Համայնքը հետամուտ է խնդրին. Սեբաստացի կրթական համայնքի հայտարարությունը

4. Հավելված՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու առաջարկի փաթեթ

5. Սեպտեմբերի 1-12-ի կազմակերպում

Մուտք կրթահամալիր. օգոստոսի 20-24

20200811_224025.jpg

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով

Ժամանակահատված․ օգոստոսի 20-22, ժամը 10։00-13։00

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր» ճամբարը բաց է։ Կրթահամալիր ընդունվելու համար սովորողը մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։ Շարունակել կարդալ

Հուլիս-օգոստոս. աշխատակարգ

FB_IMG_1595322249352.jpg

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացիկ աշխատանքներ՝

 

Ուսումնական պլանի ուսումնասիրություն. 5-6-րդ դասարանի սովորողը, որպես պայմանագրի իրավական կողմ

20191002_1346142020-2021 ուստարում կրտսեր դպրոցներում 4-րդից 5-րդ դասարան փոխադրվող սովորողի ընդունելությանն ուղղված  ուսումնասիրության  պարտադիր աշխատանք: Շարունակել կարդալ

«Մուտք 4-րդ դասարան». ստուգատես

«Մուտք 4-րդ դասարան» նախագծի շրջանակում 3-րդ դասարանի սովորողները պատմում են որպես սեբաստացի իրենց ձեռքբերումների և 4-րդ դասարանում՝ սպասելիքների, ակնկալիքների մասին: