«Ձոն հոգատարության». պատրաստում ենք ժինգյալով հաց

Ապրիլի 7-ին, Հյուսիսային դպրոցում, «Ձոն հոգատարության» խորագրով ցուսահանդես-վաճառք էր: Սովորողներով, դասավանդողներով պատրաստեցինք ժինգյալով հաց: Հանգանակության ամբողջ հասույթը փոխանցվեց Ավետարանոցի մեր հայրենակիցների՝ Համբարձումյանների ընտանիքին, ովքեր Ասկերանում ավարտին են մոտեցնում տան կառուցումը։  

Շարունակել կարդալ

Խաղողագործությունը Հայաստանում

Հյուսիսային դպրոցի «Բուսաբան-կենդանաբաններ» ընտրությամբ խմբի սովորողները մասնակցեցին Սասնալանջում իրականացվող խաղողի վազերի խնամքի, էտի աշխատանքներին: Իրականացրեցին վազերի էտում, ամրացում լարերին, միջավայրի մաքրում ավելորդ ճյուղերից: 

Առցանց հավաք «Գագարին» նախագծի դպրոցների մասնակիցների հետ

Բլեյան կրթական բաց ցանց. «Գագարին» նախագիծ

Ապրիլի 12՝ տիեզերքի նվաճման օր. օրակարգ

Առցանց հանդիպումների ժամանակացույց

Շարունակել կարդալ

Անհատական աշխատաժամանակը. մարտի 22-26

Շարունակել կարդալ

Հանդիպում ծնողների հետ

20190221_144214

Մարտի 15-ին, ժամը՝ 15:00-ին, Հյուսիսային դպրոցի Artասահմանում, տեղի կունենա հանդիպում 4-րդ դասարանի ծնողական համայնքի հետ:

Ծրագրում՝ 

Ծնողների բարձրացրած հարցերի քննարկում։

Խնդրում եմ մինչ հանդիպումը վերընթերցել հետևյալ իրավական փաստաթղթերը։

Ծանոթացեք նաև ծնողական սիմինարների կազմակերպման կարգին։

«Կիբերանվտանգություն». վեբինար

Փետրվարի 20-ին՝ Microsoft Teams հարթակում կայացավ կիբերանվտանգության թեմայով վեմինար-հանդիպում։  Մասնակցում էին կրթահամալիրի ծնողներ, սովորողներ, դասավանդողներ։ Վեմինարը վարում էր թվային ռազմավարությունների մշակման և իրականացման, կիբերանվտագության փորձագետ, սեբաստացի ծնող՝ Անահիտ Պարզյանը։

Լրացուցիչ նյութեր դեռահասների համար

Լրացուցիչ նյութեր ծնողների համար

Անգլերենի ուսուցման հարթակ սովորողների համար

Սեմինարի տեսանյութը՝ այստեղ։

Տյառնընդառաջի ծեսը 4-5-րդ դասարաններում

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց նախագծով՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ իրականացրեցինք Տյառնընդառաջի ծես:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

«Կիբերանվտանգություն». վեբինար

Փետրվարի 20, ժամը՝ 18։00

Միացման հղումը՝ այստեղ:

Մասնակիկիցներ՝ դասավանդողներ, ծնողներ, սովորողներ

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հասանելությանը զուգընթաց ավելանում են նաև վտանգները համացանցում, ու դրանց մասին տեղեկատվության սակավությունը բերում է բացասական հետևանքների։

Զարգացած երկրների փորձի հիման վրա, Հայաստանում նույնպես անհրաժեշտություն է առաջանում կիբերանվտագության վերաբերյալ տեղեկատվական արշավների կազմակերպումը՝ հասարակությանը կիբերտիրույթում առկա խնդիրների մասին իրազեկելու, պաշտպանելու եւ համացանցն ավելի օգտավետ կիրառելու նպատակով։ Կիբերտիրույթում ամենախոցելի թիրախներից են երեխաներն ու դեռահասները, քանի որ նրանց ակտիվությունը համացանցում չի զուգակցվում կիբերանվտագության վերաբերյալ պատշաճ մակարդակի գիտելիքով եւ ոչ էլ ուղղորդվում կամ վերահսկվում է ծնողների և ուսուցիչների կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս նույնպես մեծամասամբ չեն տիրապետում այս նոր տեղեկատվական համակարգերին։ Տվյալ նախագծի հիմնական նպատակն է երեխաներին, դեռահասներին, ծնողներին ու ուսուցիչներին ներակայացնել կիբերանվատգության հիմնական կանոնները:

Վեբինարը կվարի Անահիտ Պարզյանը/ Թվային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձագետ, Կիբերանվտագության փորձագետ՝ 2017-2018 «Թվային Հայաստան» հիմնադրամ /

Մինչ վեբինարին մասնակցելը առաջարկում ենք ունկնդրել այս եթերը.

Հոգատարություն. Նախագիծ

«Հոգատարություն» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորող, դասավանդողներ մասնակցեցին հանգանակությանը, իրենց փոքրիկ ներդրումը ունենալով ի աջակցություն Համբարձումյանների ընտանիքի՝ Ասկերանում իրենց տունը կառուցելու, ավարտին հասցնելու համար։

Շարունակել կարդալ

Ջրագնդակ կրթահամալիրի լողավազանում

Ջրագնդակի նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողները կրթահամալիրի լողավազանում էին։ Երեխաների ոգևորությանը չափ չկար, հետաքրքիր խաղ ստացվեց։

Շարունակել կարդալ

Եռաչափ տպիչը որպես ուսումնական գործիք

Հյուսաիսային դպրոցի IT մեդիագրագետիկների ջոկատը մասնակցեց ՏՏ լաբորատորիայում կայացած պարապմունքին, որը վարեց Ավագ դպրոցի սովորող՝ Հովհաննես Սարգսյանը: Պարապմունքի ընթացքում ծանոթանանք եռաչափ տպիչի կառուցվածքին, կիրառմանը և եռաչափ մոդելավորման հիմնական տարրերին:

Շարունակել կարդալ

Գյումրվա ավանդույթները, մշակույթն ու սովորույթները. Ազգագրության հետքերով…

Ձմեռային ազգագրական փառատոն 2021-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողները կիրականցնեն երկօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, IT ջոկատ
Ժամկետը՝ հունվարի 28-29

Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ հունվարի 28-ին, ժամը՝ 10:00

Վերադարձը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, հունվարի 29-ին, ժամը՝ 19:00

Պատասխանատու դասավանդողներ՝ Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Մաթևոսյան, Անի Միրզոյան, Հեղինե Խալաթյան։
Գիշերակացը՝   Շալե Գյումրի համալիրում:

Շարունակել կարդալ

Սովորող-սովորեցնող նախագիծ. ես փոխանցում եմ

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի IT մեդիագրագետիկների ջոկատը հանդիպումներ ունեցավ 3-րդ դասարանի սովորողների հետ, փոխանցեցին իրենց ձեռք բերած գիտելիքները Wevideo ծրագրից: 3-րդ դասարանցիները ստեղծեցին դիջիբացիկներ, ապա հրապարակեցին իրենց բլոգներում:

Շարունակել կարդալ

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ  Սևաբերդ

Ճանապարհային քարտեզը՝ այստեղ

Ճամփորդության օրը՝ հունվարի 22

Մասնակիցներ՝ Թարգմանիչ-տեխնոլոգների, Բնագետ-հայրենագետների ջոկատներ

Շարունակել կարդալ

Հարթակում ծնողն է. նկարչուհի-քանդակագործ Մարինա Գևորգյան և քանդակագործ Արեգ Պետրոսյան

Վեբինար-հանդիպում՝ Հարթակում ծնողն է նախագծի շրջանակում 

Թեման՝ Արվեստի զարգացումը՝նախնադարից մինչև մեր օրեր 

Շարունակել կարդալ

«Կիբերանվտանգություն». հավաք-վեբինար.

20200117_1233262409125884245913152.jpg

Հունվարի 18, ժամը՝ 11։00

Մասնակիկիցներ՝ դասավանդողներ, ծնողներ, սովորողներ

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հասանելությանը զուգընթաց ավելանում են նաև վտանգները համացանցում, ու դրանց մասին տեղեկատվության սակավությունը բերում է բացասական հետևանքների։

Շարունակել կարդալ

IT մեդիագրագետիկների ջոկատ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ

Ճամբարի տևողությունը` հունվարի 11-29

Աշխատանքի նկարագրությունը և արդյունքները․

  • ծրագրի տեղադրում համակարգչում. ակտիվացում, լրացուցիչ էֆեկտների ֆայլի ներբեռնում, ներմուծում
  • ծանոթացում ծրագրի հնարավորություններին
  • բոլոր հնարավորությունների կիրառում՝ էֆֆեկտներ, լրացուցիչ կադրեր մեկ հոլովակում, ձայնային անցումներ, ձայների և կադրերի համադրումներ և այլն
  • բարձր որակի ֆիլմի արտահանում, պահպանում

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր սովորող ունենա անհատական թվային գործիք։ Այն լինի լիցքավորված, չունենա ծրագրային անսարքություն։

Նպատակ և խնդիրներ

  • Բլոգների ձևավորում, կառուցվածք, համապատասխանեցում պահանջներին
  • Մոնտաժային Chipchamp ծրագրի ուսուցում,
  • Ֆիլմերի, ֆոտոֆիլմերի պատրաստման շատ ավելի լայն հնարավորությունների կիրառում՝ էֆֆեկտներ, ձայնային անցումներ, ձայների և կադրերի համադրումներ և այլն։
  • պահպանման որակի անհամեմատ բարձրացում։

Ամանորի ծեսը Հյուսիսում

Դեկտեմբերի 24-ին Հյուսիսի Artասահմանում տեղի ունեցավ 4-5-րդ դասարանցիների Ամանորի ծեսը: Մինչ ծեսը սովորողները փոքրիկ խմբերով իրականացրեցին ուսումնական լաբորատոր գործունեություններ՝ ծիսական տարեգաթայի պատրաստում, ընկուզախաղերի ստեղծում-մշակում, նոր ծիլ-ծաղկատունկ, տոնածառի զարդարում կավե խաղալիքներով, բարեմաղթանքներ և այլն:

Շարունակել կարդալ

Դեկտեմբեր հաշվետվություն

  1. Ճամփորդություն Էրեբունու թանգարան՝ 5֊րդ դասարանցիներ
  2. Այցելություն Արևմտյան դպրոց՝ Վերնատան բացում
  3. Հարավ-Մայր դպրոց տանող բնակելի արվարձանի բարեկարգման աշխատանքներ
  4. Պատրաստում ենք ՏԱՐԵԳԱԹԱ.
  5. Ամանորի ծեսը Հյուսիսում
  6. Փոխարինում Անի Միրզոյանին՝ Դեկտեմբերի 14-25

Հարավ-Մայր դպրոց տանող բնակելի արվարձանի բարեկարգման աշխատանքներ

Հյուսիսային դպրոցի սովորողները աշխատանքային խմբերով մասնակցեցին Հարավից Մայր դպրոց տանող ճանապարհի մաքրմանը և կրթական պարտեզի բարեկարգմանը:

Օրվա մասին՝ Լենա Ղազարյանի տեսանյութում՝

Շարունակել կարդալ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Դեկտեմբերի 4-ին, Հյուսիսյին դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Շարունակել կարդալ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Նոյեմբերի 27-ին, Հյուսիսյին դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Շարունակել կարդալ

Ճամփորդություն՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Էրեբունու պեղումները - Հայկական ժառանգությունը

Նախագծի իրականացման մասին ՝

Օր՝ 04.12.2020

Ժամ՝ 9:45-12:30

Մասնակիցներ- Հյուսիսային դպրոցի՝ 5.1 և 5.2 դասարաններ

Ճամփորդության ղեկավարներ՝ Մարինե Մխիթարյան, Ռիմա Քեքեջյան

Շարունակել կարդալ

Պանրի ստեղծում. արցախցի տատիկների բաղադրատոմսերից

Արտադրական ուսուցման շրջանակում պատրաստում ենք պանիր։

Օր ՝ Նոյեմբերի 17

Վայր ՝ Հյուսիսային դպրոց պարտեզ

Մասնակիցներ ՝ հյուսիսային դպրոցի սովորողներ, արցախի սովորողներ, ընտանիքներ

Շարունակել կարդալ