«Կիբերանվտանգություն». վեբինար

Փետրվարի 20, ժամը՝ 18։00

Միացման հղումը՝ այստեղ:

Մասնակիկիցներ՝ դասավանդողներ, ծնողներ, սովորողներ

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հասանելությանը զուգընթաց ավելանում են նաև վտանգները համացանցում, ու դրանց մասին տեղեկատվության սակավությունը բերում է բացասական հետևանքների։

Զարգացած երկրների փորձի հիման վրա, Հայաստանում նույնպես անհրաժեշտություն է առաջանում կիբերանվտագության վերաբերյալ տեղեկատվական արշավների կազմակերպումը՝ հասարակությանը կիբերտիրույթում առկա խնդիրների մասին իրազեկելու, պաշտպանելու եւ համացանցն ավելի օգտավետ կիրառելու նպատակով։ Կիբերտիրույթում ամենախոցելի թիրախներից են երեխաներն ու դեռահասները, քանի որ նրանց ակտիվությունը համացանցում չի զուգակցվում կիբերանվտագության վերաբերյալ պատշաճ մակարդակի գիտելիքով եւ ոչ էլ ուղղորդվում կամ վերահսկվում է ծնողների և ուսուցիչների կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս նույնպես մեծամասամբ չեն տիրապետում այս նոր տեղեկատվական համակարգերին։ Տվյալ նախագծի հիմնական նպատակն է երեխաներին, դեռահասներին, ծնողներին ու ուսուցիչներին ներակայացնել կիբերանվատգության հիմնական կանոնները:

Վեբինարը կվարի Անահիտ Պարզյանը/ Թվային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձագետ, Կիբերանվտագության փորձագետ՝ 2017-2018 «Թվային Հայաստան» հիմնադրամ /

Մինչ վեբինարին մասնակցելը առաջարկում ենք ունկնդրել այս եթերը.

Թողնել մեկնաբանություն