«Հարթակում ծնողն է»․FoodAdvice-ի մասին կպատմի Աննա Հակոբյանը

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում կունենանք հանդիպում 4-1 դասարանի սովորող Գայանե Աթանեսյանի մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ․

Աննա Հակոբյանը կներկայացնի FoodAdvice հարթակը․

Սկզբնական հատվածում կներկայացվի սննդի արդյունաբերության մասին սեղանի խաղը և հենց խաղի վրա հիմնված կրթական ծրագիրը, որը թույլ է տալիս սովորողներին ծանոթացնել սննդի արդյունաբերության ինտերիերին․
Ծրագրի երկրորդ մասում կներկայացվի մեկ այլ ծրագիր, որը սովորեցնում է ստեղծել սննդի և ըմպելիքի արտադրանքի նոր գաղափարներ:  Ծրագրի այս մասը սեփական բիզնես աքսելերատորի մի մասն է F&B ստարտափների համար:

Օր՝ մայիսի 12
Ժամը՝ 14:00

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց․ ԱՐՏասահման

Թողնել մեկնաբանություն