Ճամփորդություն դեպի Լոռի

Լոռվա գեղեցկուհին՝ ԴՍԵՂChochkan

 Համագործակցային ճամփորդություն․ նախագիծ՝

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4,5-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, Լճկաձորի հիմնական դպրոցի , Դսեղի Հովհ․ Թումանյանի անվան դպրոցի սովորողներ, մայրենի լեզվի դասավանդող՝ Ռուզաննա Մալինյան,  Մարց գյուղի  դպրոցի ուսմասվար, ֆիզիկայի դասավանդող՝ Սուսաննա Վարդանյան և իր ղեկավարած բանավեճի ակումբի սովորողներ։

Եռօրյա ճամփորդություն, երկու գիշերակացով։

Ճամփորդության օր՝ հունիսի 10, ժամը՝ 9։30

Վերադարձ՝ հունիսի 12, ժամը՝ 17։00

Գիշերակացը՝ Մարց գյուղ, Ռիմա Քեքեջյանի մտերիմների տանը։

Պատասխանատու դասավանդողներ՝ Ռիմա Քեքեջյան, Քրիստինե Շահբազյան, Հասմիկ Մաթևոսյան, Տաթև Աթոյան:

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Աշտարակ-Արագած-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Մարց-Oձուն(Արդվի)-Ստեփանավան-Սպիտակ-Արագած-Աշտարակ-Երևան

Իրականացվելիք նախագծեր՝ 

«Գետը բնակավայրում» նախագիծ․Մասնակցային ճարտարապետություն ՝ առանցքում է Մարց գետը։

Դյուցազնապատում, ժողովրդական օպերա. «Թմկաբերդի առումը»

«Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ

Ազգային, հանրակրթական օպերա-4, 5 -րդ դասարաններ

Ճամբարային ընթերցանություն նախագիծ։

Արդյունք՝ Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենաճանաչություն, կրթական կամուրջների հաստատում: Բաց ցանցի տարածում, իրազեկում, լուսաբանում, նոր մասնակիցների ներգրավում: Յուրաքանչյուր սովորող իր բլոգում ներկայացնում է «Իմ կանաչ հայրենիք» խորագրով ֆոտոշար, ինչպես նաև ամենօրյա պատմաշար: 

Նախնական աշխատանքներ՝ Սովորողները իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Հովհ․ Թումանյանի ծննդավայրի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Լոռու մարզի մասին, այնտեղ գտնվող պատմամշակութային հուշարձանների, վանքերի և ուխտատեղիների մասին։ Ուսումնասիրում են և բլոգում թվում Լոռու մարզի գետերն ու իրենց վտակները։ 

Անհրաժեշտ իրեր ՝

1.Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ (չփչացող մթերքներից), միրգ:              2․ Ջուր 1լ.
3.Հարմար ուսապարկ, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
5. Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
6.Հագուստ 3 օրվա համար,տաք հագուստ անպայման,  գլխարկ, տաք բաճկոն, անձրևապաշտպան հագուստ
7.Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես, քնապարկ, եթե ունեք, գիշերազգեստը երկարաթև
8.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
9.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ (մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ, որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող), հողաթափ
11.Լապտեր
13.Գիրք, ինտելեկտուալ խաղեր։

Ճամփորդության ընթացքը՝

Օր առաջին՝  10․06

09։15`մեկնում Հյուսիսային դպրոցից

11։30՝ թեթև նախաճաշ

12։30՝ ժամանում Դսեղ

12:30-15:30` հանդիպում Լճկաձորի սովորողների, դասավանդողների հետ, այց Հովհ․Թումանյանի անվ․դպրոց, կրթական-ընկերական հանդիպում, համատեղ նախագծեր Հովհ․Թումանյանի տուն թանգարանի տարածքում՝ ժողովրդական օպերայի ներկայացում․ «Թմկաբերդի առումը»

15:30-16:00`քայլքով դեպի Դսեղի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

16:30՝ ճաշ, ընդմիջում  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում

17։00-17։30՝ ժամանում Մարց, իրերի տեղավորում, հանգիստ

18։00-19։00՝ Ընթրիք

19։00-21։00՝ սեղանի, ինտելեկտուալ խաղեր, քննարկումներ, օրվա ամփոփում

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երկրորդ օր՝ 11․06

08։00-09։00՝ վեր կաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-09:30՝ նախաճաշի պատրաստություն

09։30-10։00՝ նախաճաշ

10։00-10։30՝ դիմավորում լճկաձորցիներին և հանդիպում Մարցի դպրոցի սաների հետ

10։30-12։00՝ համատեղ բարձրունքի նվաճում՝  Սբ․ Խաչ մատուռ-եկեղեցի , ժամերգություն եկեղեցում

12։00-14:30՝ քայլքով դեպի Մարցագետ,«Գետը բնակավայրում»  նախագծի իրականացում, ճաշ գետի ափին

14։30-17։00՝ այցելություն Մարցում կառուցված ՀԷԿ-եր, հարցազրույցներ անցորդներից, բնակիչներից, քննարկումներ

17։15-17։40՝ վերադարձ  գյուղ

17։40-18։30՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, ճաշ

18:30-20:30՝ օրվա ամփոփում, քննարկումներ,ինտելեկտուալ խաղեր

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երրորդ օր

08։00-09։00՝ վեր կաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-09:30՝ նախաճաշի պատրաստություն

09։30-10։00՝ նախաճաշ

10։00-11։00՝ իրերի հավաքում, միջավայրի խնամք

12։00- ժամանում Օձուն(Արդվի)

12։00-14:00`այցելություն Օձի պորտ բնության հուշարձան, Սբ․ Հովհաննես վանք

14։00-14։30՝ ճաշ բնության գրկում

14։30-17։00՝ ժամանում Երևան

Նախահաշիվ՝
  Մեկ սովորողը վճարում է․
  Սնունդ- 3*1500/4500/
  Թանգարանի մուտքավճար-300դրամ                                                                                                        Ենթադրվում է՝ յուրաքանչյուր սովորողից՝ 12000 դրամ

Ճամփորդության մասնակից  սովորողներ, դասավանդողներ՝

  1. Հարությունյան Անի Դավթի 4-րդ դաս․
  2. Մարտիրոսյան Սարգիս Գարիկի 4-րդ դաս․
  3. Քեքեջյան Մելանյա  Աշոտի 4-րդ դաս․
  4. Հարությունյան Անի Մեսրոպի 5-րդ դաս․
  5. Հովեյան Աշոտ Խաչիկի 5-րդ 
  6. Նազինյան Անի Սամվելի 5-րդ դաս․
  7. Պապիկյան Գրիգոր Վահանի 5-րդ դաս․
  8. Սադոյան Բագրատ Հայկի 5-րդ դաս․
  9. Սարգյան Լաուրա Գագիկի 5-րդ դաս․
  10. Սարգսյան Սոնա Նարեկի 5-րդ դաս․
  11. Սարգսյան Հասմիկ՝ 5-րդ դաս
  12. Սարգսյան Լևոն՝ 4-րդ դաս. 
  13. Վարդանյան Գևորգ՝ 5-րդ դաս.
  14. Քեքեջյան Ռաֆայել՝ 6-րդ դաս.

Դասավանդողներ՝

  1. Շահբազյան Քրիստինե 
  2. Քեքեջյան Ռիմա
  3. Մաթևոսյան Հասմիկ
  4. Աթոյան Տաթև